Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է, որ փետրվար ամսին ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի, իսկ հակառակորդները կլինեն Սերբիայի և Կանադայի ընտրանիները.
«Փետրվարի 28,29-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ կանցկացնի Կիպրոսում` Սերբիայի եւ Կանադայի հավաքականների հետ: Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո նոր ցանկանում էինք հրապարակել, բայց քանի որ երկրպագուներն անհամբեր են, ստիպված ստորագրելուց առաջ եմ հայտարարում:
Ստորագրելուց հետո ավելի հստակ համոզված կլինեք, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ»: