Սիրելի հայ ժողովուրդ, թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք ամանորյա տոների առիթով:
2010 թվականը հայ-ամերիկյան հարաբերություններում նշանավորեց բեղմնավոր համագործակցության ևս մեկ տարի, որի ընթացքում Նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն այցելեց Հայաստան: Հուսով եմ, որ առաջիկա տարում այս կապերն առավել կամրապնդվեն ու մեր համագործակցությունը կշարունակի ծաղկում ապրել:
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին այս գեղեցիկ երկրի բոլոր ծայրերում ինձ ցուցաբերած առանձնակի ջերմության ու հյուրընկալության համար: Ամերիկյան դեսպանությունում մեզ բոլորիս համար իրապես պատիվ է, որ ապրում և աշխատում ենք Հայաստանում:
Հուսով եմ, որ 2011 թվականը կլինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի Հայաստանի բոլոր ընտանիքների համար:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Մարի Յովանովիչ
Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի