«Կոստա Կոնկորդիա»–ի նավապետին դատապարտել են տնային կալանքի: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նա նախնական կալանքից ազատ է արձակվել:
Սկետինոն, ով մեղադրվում է ոչ կանխամտածված սպանության մեջ, ձերբակալվել էր Ջիլիո կղզու մոտ տեղի ունեցած նավաբեկությունից հետո:
Սկետինոյի և մոտակա նավահանգստի ղեկավարի ձայնագրված խոսակցությունների վերծանումից պարզ է դարձել, որ նավապետը հրաժարվել է վերադառնալ նավ և կոորդինացնել ուղևորների էվակուացիան:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նա լքել է նավը։ Տեղական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ Սկետինոն դեպքի վայրից հեռացել է տաքսիով: Ուղևորների էվակուացմամբ զբաղվել են նավի այլ աշխատակիցներ:
Իտալական օրենքի համաձայն՝ նավապետը, ով լքել է նավը վտանգի պահին, կարող է դատապարտվել 12 տարվա ազատազրկման: