Երեքշաբթի օրը Եթովպիայի հյուսիսում անհայտ անձինք հարձակում են գործել եվրոպացի զբոսաշրջիկների վրա: Զբոսաշրջիկներից 5-ը մահացել են, իսկ մնացածներին հաջողվել է փախչել: Այս մասին հաղորդել է տեղական հեռուստատեսությունը` հիմնվելով իշխանության ներկայացուցիչների հայտարարության վրա:
Դեռևս հայտնի չէ, թե որտեղից էին սպանված զբոսաշրջիկները, բայց նրանցից մի քանիսը Գերմանիայի քաղաքացիներ են եղել:
Ինչպես ենթադրվում է, հարձակումն իրականացրել են Սոմալիայի զինյալները: