Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ցմահ դատապարտյալների պահանջն օրինական է

Այսօր ցմահ դատապարտյալները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին: Նրանք պահանջել են վերանայել իրենց ցմահ դատավճիռները: Օրենսդրական մի շարք փոփոխություններ հաշվի առնելով`տասնյակ դատապարտյալներ դիմել են դատարաններ իրենց դատավճռի վերանայման ակնկալիքով, սակայն ստացել են մերժում` «օրենքն ունի խստացնող բնույթ» հիմնավորմամբ: Այսօր նրանք պետք է իրականացնեին հերթական հացադուլի ակցիան, սակայն ինչպես տեղեկացրին «Նուբարաշեն» ՔՀԿ-ից, հացադուլ չեն արել:

Ցմահ դատապարտյալների բողոքի հիմնավորումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ: Նա տեղեկացրեց, որ ցմահ դատապարտվածների բողոքը օրինական դաշտում է, և խնդիրը վերաբերում է երկու օրենսդրական հարցերին: Առաջինը, ըստ Ա. Իշխանյանի, 2003 թվականի նոր Քրեական օրենսգրքի կիրառման ժամանակ առաջացավ: «Երբ արդեն վերացված էր մահապատիժը, 42 մահվան դատապարտվածների` մինչ այդ մահապատժի դատապարտվածների, օրենքի ընդունման հաջորդ օրը ՀՀ նախագահը ներում շնորհեց և իր հրամանագրով դատապարտեց ցմահ բանտարկության: Առաջին իրավաբանական կազուսն այստեղ է. նախագահի լիազորությունների մեջ մտնում է ներում շնորհելը, բայց լիազորությունների մեջ չէր մտնում նրանց պատժաչափ նշանակելը, որովհետև դա դատարանի ֆունկցիան է»,- մեկնաբանեց Ա. Իշխանյանը`հավելելով, որ դատարանները պետք է յուրաքանչյուր ներում շնորհվածի գործ անհատական ուսումնասիրեին և պատժաչափ նշանակեին, որն ըստ 1961 թ. Քրեական օրենսգրքի 15-20 տարի էր: Սակայն նախագահի հրամանագիրը դատարաններն օրինականացրին, որի դեմ բողոքում են ցմահ դատապարտյալները:

Ավետիք Իշխանյանը պահանջի իրավական երկրորդ հիմնավորումը ներկայացրեց՝ ասելով, որ անցյալ տարի Քրեական օրենսգրքում մտցվեցին փոփոխություններ, ըստ որոնց ցմահ պատժաչափերի միջև եղավ նաև 20-25 տարի պատժաչափ: «Այդ փոփոխությունները հանրապետության գլխավոր դատախազը բացատրեց՝ ասելով, որ շատ հաճախ դատարանները չեն կողմնորոշվում, որ հանցանքը ծանր է և կարելի էր 15 տարուց ավելի տալ, հաճախ նրանք ցմահ էին տալիս: Եթե լինի այս միջանկյալ պատժաչափը, շատերին ցմահ չեն տա, այլ կտան այդ պատժաչափով: Բնականաբար հարց է առաջանում, որ եթե այդ պատժաչափը լիներ ավելի վաղ, որոշ ցմահ դատապարտվածների պատժաչափը կարող էր լինել 20-25 տարի»,- հիմնավորեց Ա. Իշխանյանը`հավելելով, որ հաջորդ պահանջը սա է:

Նա ցավով նշեց, որ դատապարտյալները փորձում են որևէ բան փոխել, սակայն հանդիպում են պատի և մերժում են ստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում