Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Ս.Սարգսյանը 2011թ. ենթակաների հետ շախմատ կխաղա, իսկ տիեզերքը` նրա

«Աստված ժողովրդին, հատկապես ղեկավարությանը ներկա դրությամբ լցրել է մաղի մեջ և սկսել է թափ տալ: Տիեզերքի պահանջներին համապատասխան` դեռևս ինչքան քարեր, զիբիլ, կեղտ, ավելցուկներ մնացել են մաղի երեսին, դեռ շարունակելու են մաղվել 2011-2012թթ.: Իսկ Սերժ Սարգսյանը պարզապես միջոց է և մեխանիկորեն ենթարկվում է տիեզերքի օրենքներին», – այս մասին, մեր խնդրանքով, պատկերավոր ներկայացնելով 2011թ. քաղաքական զարգացումները` նշեց հոգեբան, աստղաբան Լյուսյա Հակոբյանը: Ավելին, ինչպես պարզ դարձավ նրա մեկնաբանություններից, չի բացառվում, որ 2011թ. Սերժ Սարգսյանը ևս անցնի մաղի միջով:
Սերժ Սարգսյանը Խեցգետնի նշանի տակ է ծնվել, որը նաև հայրենիքի նշանն է: Հետևաբար, որպես Խեցգետին, պետք է որ շատ հայրենասեր լինի: Ավելին, տիեզերքը այսօր Սերժ Սարգսյանի միջոցով փորձում է հայրենիքը բերել «շողուլի»: Հետևաբար շատ լուրջ կադրային փոփոխություններ է սկսել և դեռ կշարունակի ամբողջ 2011թ. ընթացքում: «2011-2012թթ. կտրուկ շրջադարձային փոփոխությունների տարիներ են համարվում: Տարին ընդհանուր առմամբ այդքան էլ վատ տարի չէ: Հիմնականում ազդելու է ղեկավարության վրա: Ընդ որում` ոչ թե փոխնախարարների, այլ հենց նախարարների վրա է անդրադառնալու: Բնական է, եթե նախարարին հանեցին, նրա հետևից կգնան նաև փոխնախարարները: Բոլոր ոլորտներում անխտիր կադրային փոփոխություններ են տեղի ունենալու», – կանխատեսեց Լյուսյա Հակոբյանը: Մեր հարցին, թե նոր դեմքերը ոլորտը կտանե՞ն համակարգային փոփոխությունների, թե՞ կսահմանափակվեն կադրային փոփոխությամբ` պատասխանեց. «Ցավոք, կսահմանափակվեն միայն կադրայինով: Բայց պետք է հիշել, որ թագավորը կարող է առավոտյան արթնանա և տեսնի, որ կոշկակար է դարձել: Արտահերթ ընտրությունների հավանականությունը ևս չի բացառվում, որովհետև ինքը դարաշրջանը փոփոխությունների շրջան է, որովհետև մոլորակների շքերթ է սկսվում: Բոլոր մոլորակները հավաքվում են Խոյի համաստեղության տակ, ու ամեն անհատ ինքը պետք է որոշի, թե ինչ է անելու, սակայն այս ամենը զուգորդվելու է մարդկության, համակարգերի և աշխարհի դեմ ուղղված լարվածությամբ, փնովումներով և անեծքով»:
Միաժամանակ Լ.Հակոբյանը նշեց, որ մենք մտնում ենք Ջրհոսի դարաշրջան, որը գիտելիքի, կրթության, արվեստի, մշակույթի, սպորտի դարաշրջան է: Եվ հետայսու առավելությունը տրվելու է ոչ թե բիզնեսին, այլ գիտելիքին ու մտքին: Օրինակ` մարդիկ մտածելու են ոչ թե բուտիկներ բացեն հագուստ վաճառելու համար, այլ մտածելու են, թե ինչպիսի հագուստ մոդելավորեն, որ այն հնարավոր լինի իրացնել: Այսինքն` մտքի և գիտելիքի դարաշրջան ենք ոտք դնում: Բացի այդ, 2011թ. մարզական ոլորտում բավականին հաղթանակներ կունենանք: Առավելությունները բոլոր ոլորտներում տրվելու են տաղանդին ու գիտելիքին և ոչ թե անազնիվ ճանապարհով ձեռք բերվող հաջողություններին: Ասպարեզ կգան նրանք, ովքեր իրոք արժանին են դրան: Իսկ անազնիվ ճանապարհով հաջողությունների հասածները հետին պլան կմղվեն: «Այսինքն` եթե ուզում ես դառնալ թագավոր, ապրիր թագավորի կյանքով, ոչ թե թալանի, քանի որ մի գիշերվա ընթացքում կվերածվես կոշկակարի: Իսկ թագավորը պետք է մտածի իր ազգի ու ժողովրդի մասին և գործի նրանց շահերից», – հիշեցրեց տիկին Լյուսյան:
Ի դեպ, տիկին Լյուսյան նշեց, որ կադրային փոփոխությունները կտարածվեն երկրի առաջին դեմքերի վրա ևս, սակայն նախկինում պաշտոնավարած ղեկավարները իշխանության չեն վերադառնա: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կլինի մեկը, որը իսկապես կմտածի երկրի ու ժողովրդի բարօրության մասին` ասաց. «Այո՛, կլինեն, բայց միայն այն դեպքում, եթե անպայման երևանցի` քաղաքի ծնունդ լինի, ինչպիսին էր Կարեն Դեմիրճյանը: Այնուամենայնիվ, քանի դեռ լիիրավ 2011թ. չենք մտել, ոչ ոք չի կարող ասել, թե ով է լինելու նախագահ: Դա հնարավոր է ասել միայն 2011թ. առաջին վեց ամիսների ընթացքում»:
Հարկ է նկատել, որ աստղերը հուշում են, որ նոր նշանակված պաշտոնյաներն, իրենց հերթին, մինչև իրենց պաշտոնավարման ավարտը չեն պաշտոնավարի, քանի որ աստղագուշակության մեջ ոչ ճիշտ ժամանակ է ընտրվել տեղափոխությունը: Այն սկսվեց նոյեմբեր-դեկտեմբեր ամսվանից, իսկ այդ ժամանակ Աղեղնավոր և Այծեղջյուր ենք մտել: Դրանք, իրենց հերթին, իրար հակասող շրջաններ են և պետք է պայթեն: «Սերժ Սարգսյանը շախմատ խաղալ շատ է սիրում. հիմա ինքը շախմատ է խաղում: Հենց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների օրինակը: Սակայն դրանից իրականում ոչինչ չի փոխվում, քանի որ դեռ մատ անող չկա: Եվ ոչինչ չի փոխվել»: Անդրադառնալով ԿԳ, մշակույթի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, առողջապահության նախարարների հնարավոր հրաժարականներին` նա նշեց, որ առողջապահության նախարարը իր տեղում է և շատ ճիշտ քայլ կլիներ, որ նա մնար, քանի որ կազմակերպչական շատ լավ, խիստ դիրք ունի: Ավելին, եթե շարունակի լավ մասնագետների պատրաստումը, շատ հնարավոր է, որ նրան տիեզերքը այնպես պարգևատրի, որ մինչև կյանքի վերջն էլ նախարար մնա: Իսկ մյուսների մասով ավելացրեց, որ մեզ թվում է, թե մարդկային գործոնն է այստեղ թելադրում, բայց իրականում այստեղ տիեզերքն է իրավիճակը թելադրում: Եվ եթե տվյալ անձը իր տեղում լինի, ապա տիեզերքը նրան կպարգևատրի: «Մյուսների մասով, թե իրենք իրենց տեղում կմնա՞ն` դա արդեն տիեզերքն է որոշելու, ոչ թե Սերժ Սարգսյանը, որովհետև դարաշրջանն է այդպիսին: Ցանկանում եմ ասել, որ տիեզերքն է պարգևատրելու կամ վերացնելու: Իսկ Սերժ Սարգսյանը միջոց է, որ այդ ամենը իրականացնի, և վերջում էլ նրա արած գործերից հաշվետվություն կպահանջի: Սերժ Սարգսյանը կարծում է, որ ինքն է մեր պաշտոնյաների հետ շախմատ խաղում` առանց իմանալու, որ տիեզերքն էլ նրա միջոցով է շախմատ խաղում», – պարզաբանեց աստղաբան, հոգեբանը:
Ի դեպ, նա կանխատեսեց, որ 2011թ. տուրիզմի տարի է լինելու և ավելանալու է արտագաղթը: Իսկ եթե կանխարգելիչ միջոցառումներ չիրականացվեն, շատ հավանական է, որ տիեզերքը Հրանուշ Հակոբյանին չների: Սերժ Սարգսյանից էլ հատկապես պահանջվում է հետևել, որ պատերազմ, արտագաղթ չլինի և մարդկանց սոցիալական պայմանները բարելավվեն: Եթե Սերժ Սարգսյանը իրեն արդարացրեց, տիեզերքը նրան կպահի, եթե ոչ` միանշանակ դուրս կթողնի: Աստղագուշակը օրինակ բերեց, որ Ռոբերտ Քոչարյանը տիեզերքի կողմից ճիշտ էր նշանակված, բայց այլ հարց է, որ իրեն չարդարացրեց: Հիշեցնենք, որ Քոչարյանը Կույսի նշանի տակ է ծնվել, ինչից էլ աստղագուշակները միանգամից կանխատեսել են, որ նա առաջին հերթին կլուծի աղետի գոտու հիմնախնդիրը, որովհետև Գյումրին Կենդանակերպով Ձուկ է: Իսկ Կույսն ու Ձուկը միմյանց նայող նշաններ են, ինչը նշանակում է, որ իրար լավ են տեսնում: Եվ չնայած խոստացավ, որ այդպես էլ կանի և քաղաքը ոտքի կհանի, բայց չարեց, որովհետև գայթակղվեց գումարով: Հետևաբար տիեզերքը նրան պատժեց, և նա դասվեց չսիրված ղեկավարների շարքին:
Ինչևէ, 2011թ. ընդդիմության և իշխանության հակամարտությունը կշարունակվի, ինչը կնպաստի հասարակության առողջացմանը: Ըստ աստղագուշակի դիտարկման` իշխանությունն ու ընդդիմությունը միասին «ռենգեն» են կոչվում: Այսինքն` մեկը մյուսին տեսնող են համարվում, ինչը նպաստում է, որ սխալները ուղղվեն: Սակայն մեր գլխավոր խնդիրն այն է, որ մենք իրար լսելու փոխարեն, միմյանցից նեղանում ենք: «Նույնիսկ կենդանակերպի նշանով Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը իրար դեմ դիմաց նայող ընդդիմադիր նշաններ են: Աստղագուշակության մեջ դրանք միասին, ոչ էլ առանց իրար չեն կարող: Առիթի դեպքում մեկը իր կոտոշները կխրի, մյուսը` էմոցիաները: Իրար դեմ դուրս կգան, բայց իրար կարող են շատ լավ տեսնել», – նկատեց աստղագուշակը: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որը Աղեղնավորի նշանի տակ է ծնվել, բիզնեսում նրա հաջողությունները կշարունակվեն: Սակայն աղեղնավորները հակասական կերպարներ են, հետևաբար նրա մասին կշարունակվի թե՛ լավը, թե՛ վատը խոսվել: Կարիճի համաստեղության տակ ծնված Արթուր Բաղդասարյանից հետայսու կմնա այն Արթուր Բաղդասարյանը, որը դարձավ մարտի 1-ից հետո: Իսկ Առյուծի համաստեղության տակ ծնված ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանին տիեզերքը խորհուրդ է տալիս շատ դասախոսություններ կարդալ և հետևել առողջությանը, ինչպես նաև զերծ մնալ ալկոհոլից: Աստղագուշակը նշեց, որ Դաշնակցությունը եղել է, կա ու կմնա: Այնուամենայնիվ, տիեզերքի թելադրանքով կոալիցիան կփլուզվի: Ջրհոսի համաստեղության տակ ծնված վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կշարունակի պաշտոնավարել մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը: Այն հարցին, թե պաշտոնանկությունները կշարունակվե՞ն մայրաքաղաքում, թե՞ մայրաքաղաքից դուրս էլ տեղի կունենան` Լյուսյա Հակոբյանը պատասխանեց. «Տիեզերքը հոգնել է հին դեմքերից: Իսկ մենք ում դեմքերն ենք հաճախ տեսնում` նախագահ, նախարար, ոստիկանապետ, իսկ մարզպետներին տեսնում ենք միայն ցուցադրական հանդիպումների ընթացքում: Բայց եթե բոսսը դուրս գա, նրանք էլ դուրս կգան»:
Ի դեպ, աստղաբանի խոսքերով, մոլորակների շքերթը տանիք է, որի տակ ապրում են բոլորը` անկախ դիրքից: Այսինքն` յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով և այնպես զբաղվի, որ մի անակնկալ օր կոշկակար չարթնանա: Ինչ վերաբերում է միջազգային զարգացումներին` աստղաբանի կանխատեսմամբ, պատերազմ չի լինելու: «Իսկ մեկ-մեկ, որ հրադադարի խախտում է լինում` դա բնական է, որովհետև Հայաստանը լեռնային շրջան է: Ավելին, դա սիրտն է, որ միշտ բաբախում է և այն ժամանակ է սկսում արագ բաբախել, երբ ինչ-որ մի տեղ քաղաքական ժողովրդական լարվածություն է գնում: Երկրագունդը մարդկանց մտքերի հավաքածու է: Երկրագնդի բախումից է առաջանում երկրաշարժ, ջրհեղեղ, բնական աղետներ: Ու հիմնականում հարվածում է այնտեղ, որտեղ տարածքը փոքր է և ժողովուրդը խտացված է ապրում: Եթե ցանկանում են, որ Հայաստանում երկրաշարժ չլինի, մարդիկ միմյանց հետ պետք է զրուցեն, գնան փոխզիջման` ներքին առումով»: Իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռ չի հանգուցալուծվի, հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության «հաշիվը» ևս, ըստ աստղաբանի, 2011թ. չի փոխվի:
Վերջում Լյուսյա Հակոբյանը նկատեց, որ մարդիկ նապաստակը ասոցացնում են վախկոտության հետ, այնինչ դա այդպես չէ, քանի որ նապաստակը ավելի շուտ զգուշավոր կենդանի է: Ավելին, խորհուրդ տվեց, որ մարդիկ նապաստակից ընդօրինակեն այդ զգուշությունը և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մտածեն, ականջները սրեն, իսկ հոտառությունը զգալու համար քթանցքերը բացեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում