Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով հետաքննությունն ավարտվել է։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀՔԾ-ում:
Նշենք, որ Հ. Թամամյանի գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում:
Նրան ներկայացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք:
Թամամյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր-ի 308-րդ հոդվածի 1-ին և 2-֊րդ մասերով: Թամամյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր-ի 308-րդ հոդվածի 1-ին և 2-֊րդ մասերով:
Նա 2011թ.փետրվարի 26-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել էր պաշտոնից: