Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

ՊՆ. Էխ, կոլեգիա, կոլեգիա

Դեկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել 2011 թվականի առաջնահերթությունները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացման խոսքում նշել է, որ 2010թվականին հաջողությամբ ավարտվել է պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական փուլերի աշխատանքը, մշակվել ու հաստատվել են ռազմավարական բնույթի մի շարք կարևոր փաստաթղթեր, պաշտպանական բարեփոխումների համատեքստում զգալիորեն բարձրացել է պաշտպանական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը, զինված ուժերի կարիքների համար ձեռք է բերվել անհրաժեշտ քանակի արդիական սպառազինություն ու ռազմական տեխնիկա, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ազգային և միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման ասիմետրիկ հմտությունները: 2010թվականի վերոնշյալ զորավարժություններն առանձնահատուկ են եղել գիշերային փուլի անցումներով, կրակային խոցման ինտենսիվությամբ ու ղեկավարման նոր մարտավարական դրվագներով:

Անդրադառնալով 2010 թվականի ընթացքում արձանագրված թերացումներին ու հատկապես հանրային հնչեղություն ստացած միջադեպերին` Սեյրան Օհանյանը մի շարք զորամասերի հրամանատարների խիստ ցուցումներ է տվել` բացթողումները շտկելու, սպայական ու սերժանտական կազմի ծառայությունը ներդաշնակ կազմակերպելու վերաբերյալ, նշելով, որ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովման ու կարգապահության բարձրացման համար բացառվելու է նախկին թերացումների կրկնությունը:

Զինված ուժերի մարտական պատրաստականության ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ 2010թ.-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն մեր զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն:

Ամփոփելով 2010 թ.-ին կատարված աշխատանքները, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ շարունակվելու են զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները` ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց կարգախոսի ներքո:

Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Սեյրան Օհանյանը 2010 թ.-ի լավագույն զորամասերին պարգևատրել է պատվոդրոշներով, իսկ նրանց հրամանատարներին ու անձնակազմերին` գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու նվերներով:

Լուսանկարը` PanarmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում