Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՈՒԵՖԱ-ի fair play վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 18-րդ տեղը:
Հաշվի են առնվել թիմերի` 2011 թվականի մայիսի 1-ից 2012 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում անցկացրած հանդիպումները:
Առաջին երեք տեղերը զբաղեցրել են Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Հոլանդիայի ընտրանիները` համապատասխանաբար 8.367, 8.282 և 8.173 միավորներով: Մեր թիմն ունի 7.948 միավոր:
fair play վարկանիշային աղյուսակում առաջին երեք տեղերը զբաղեցրած ֆուտբոլային ասոցացիաները Եվրոպայի Լիգայի խաղարկության լրացուցիչ ուղեգրեր կստանան: