Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010թ. հունվարի 1-ի դրությամբ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունը վկայում է, որ մասնավոր անհատական պարապմունքները
մատչելի են միայն ոչ աղքատ տնային տնտեսություններին: Ընդհանուր առմամբ,
բուհ ընդունվելու համար մասնավոր դասընթացների հաճախել է երեխաների 36.4%-ը,
լրացուցիչ պարապմունքները հիմնականում ներառել են «մաթեմատիկա», «հայոց լեզու» և
«օտար լեզու» առարկաները: Շատ տնային տնտեսություններ, հանուն իրենց երեխաների կրթության, ստիպված են վճարել լրացուցիչ դասընթացների դիմաց: Ըստ հետազոտության տվյալների՝ 1 ամսվա ընթացքում միջին հաշվով 1 աշակերտի համար մասնավոր դասերի հետ կապված միջին ծախսերը (բուհ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացների հետ կապված ծախսերից բացի) կազմել են 7008 դրամ: Բացի այդ, 1 սովորողի հաշվով միայն դասագրքերի և գրենական պիտույքների վրա միջին ծախսերը կազմել են 10186 դրամ, իսկ շաբաթական տրանսպորտային ծախսերը` 2030 դրամ: Հարկ է նկատել, որ սրանք բուհ ընդունվելու ամենանվազագույն գներն են, որոնք փարփության միջով անցած քաղաքացիների ծիծաղը կհարուցեն: