ՀՀ Սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևին՝ Ոսկե մեդալին է արժանացել ամերիկահայ բարերար, ՀՀ սփյուռքի նախարարության ատյանի անդամ Վահե Կարապետյանը, որն այսօր տոնում է նաև իր 70-ամյա հոբելյանը: Ինչպես իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ոսկե մեդալին Վահե Կարապետյանն արժանացել է իր մեծ ներդրումով Հայրենիքի կառուցման գործում, Հայաստանում, Սփյուռքում և Արցախում ծավալված բարեսիրական հայրենանվեր գործունեության, հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման շնորհակալ գործում ունեցած իր մեծ ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: