«Marca»-ի հաղորդմամբ իսպանական գրանդներն իսկական որս են սկսել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Սինձի Կագավայի նկատմամբ: 21- ամյա ճապոնացին ընդամենը կես մրցաշրջան հանդես եկավ Գերմանիայի առաջնության առաջատար «Բորուսիա»-ի կազմում և դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը: Անցկացրած 16 հանդիպումներում դարձավ 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ, ինչից հետո հայտնվեց մի շարք իսպանական ակումբների ուշադրության կենտրոնում: Ճապոնացուն իրենց կազմում տեսնելու ցանկություն ունեն «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Վալենսիա»-ն և «Սևիլյա»-ն: Ինքը` Կագավան, այդ կապակցությամբ դեռ մեկնաբանություններ չի տվել: