Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիսարևմտյան ցիկլոնի ազդեցությամբ:
Հունվարի 17-ին օրվա երկրորդ կեսին` առավելապես երեկոյան հյուսիսարևմտյան շրջաններում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի, առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում:
Հնարավոր է բուք` քամու ուժգնությունը 15-20մ/վրկ և ցածր տեսանելիություն: Բքի և ձյան բերվածքների պատճառով ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
Մայրաքաղաքում հունվարի 17-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է ցածր տեսանելիություն, քամի:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին +2+4, երեկոյան 0-2: Նախնական տվյալներով` ձյուն կդիտվի հունվարի 18-ին: