Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

«Լուծումները քաղաքական դաշտում են»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:


– Պարոն Ասատրյան, այս տարվա 11 ամիսների կտրվածքով ՀՆԱ աճը կազմեց 2.6%: Ձեր կարծիքով, ինչի՞ շնորհիվ հնարավոր եղավ նման աճ ապահովել:


– Իրականում աճ ասածը տեղին չէ, մեր տնտեսությունը չի զարգանում: Ավելի ճիշտ կլինի ասել` անկումը կանխվեց, որովհետեւ, ըստ տնտեսության ճյուղերի, լուրջ տեղաշարժեր չկան, թեեւ համամասնությունները որոշակիորեն փոխվել են: Մասնավորապես` աճել է ՀՆԱ-ի մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը, ինչը պայմանավորված է նախ գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներում էական անկումով` համապատասխանաբար 14.5 եւ 5.8%, ու հանքարդյունաբերության արտադրանքի ծավալի 9.8% աճով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է պղնձի ու մոլիբդենի միջազգային գների աճով: Ներկայումս պղնձի միջազգային գները սահմանել են պատմական ռեկորդ` գերազանցելով 9400 դոլար/տոննա սահմանը: Սակայն կարեւորն այն է, թե պղնձի այս բարձր գներից ով է օգտվում: Օգտվում են առանձին անհատներ եւ ոչ թե պետությունը կամ հասարակությունը: Տվյալ դեպքում մենք գործ ունենք մեր հարստության ուղղակի կողոպուտի հետ: Ի դեպ, խոսելով լեռնահանքային արդյունաբերության մասին` հարկ է նշել, որ ոսկու գինը եւս հասել է բավականին բարձր մակարդակի` 1 ունցիան ներկայումս կազմում է մոտ 1400 դոլար: Ինչո՞ւ Հայաստանը ոսկի չի արտադրում: Ո՞վ է այս հարցի պատասխանը տալու: Ի՞նչ է կատարվում այս ոլորտում:  


– ԱՎԾ-ն այս տարի բավականին բարձր գնաճ արձանագրեց: Սակայն իշխանությունները սա բացատրում են վատ եղանակով ու միջազգային շուկաներում գների աճով: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեին տնտեսական իշխանությունները, որ չարեցին` գնաճը զսպելու առումով:  


– Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսության հիմնական բնութագիրը եղել է մակրոտնտեսական կայունությունը, իսկ տնտեսական զարգացումների նախապայման` ցածր գնաճը: 90-ականների կեսերից երկնիշ գնաճի ընդամենը մեկ դեպք ենք ունեցել` 1997թ.-ին: Իսկապես նոր իրավիճակ է ստեղծվում, որին տնտեսական իշխանությունները պետք է որեւէ կերպ արձագանքեին: Սակայն ոչ մի արձագանք էլ ես չտեսա: Ցավալին այն է, որ գնաճի հոգսը, բեռը թողնված է միայն ԿԲ վրա: Սակայն սա խնդրի կեղծ ընկալում է: Այո՛, ԿԲ գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է, սակայն գնաճի պատասխանատուն միայն ԿԲ-ները չեն: Միայն ԿԲ գործիքները չէ, որ պետք է ուղղվեն գների կայունության ապահովմանը: Առավել եւս, որ Հայաստանի պես երկրների ԿԲ գործիքների թիվն ու արդյունավետությունը այս առումով բավականին սահմանափակ են: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը, օրինակ, իբրեւ այդպիսին չի աշխատում, ուղղակի զարմանում եմ, երբ հանկարծ իբրեւ գնաճի զսպման միջոց խոսում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու մասին: Այն պայմաններում, երբ մենք չունենք զարգացած ֆինանսական շուկաներ, ֆինանսական միջնորդության աստիճանը շատ ցածր է, լուրջ չէ խոսել վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին: Ակնհայտ է, որ կառավարությունը եւս անելիքներ ունի:


Ավելացնեմ նաեւ, որ գալիք տարի եւս գործ ենք ունենալու գնաճային բավականին մեծ ճնշումների հետ, սակայն հաստատված բյուջեի ճեղքվածքը կազմելու է մոտ 4%: Ակնհայտ է, որ նման ճեղքվածքը արդեն իսկ մեծ գնաճի նախապայման է: Այդ պատճառով էլ կառավարությունը այլ գործիքներ պետք է կիրառեր: Այստեղ հեծանիվ չպետք է հորինվեր: Սակայն ոչինչ չարվեց, բեռը թողնվեց ԿԲ վրա, ԿԲ-ն էլ, չունենալով իրավիճակին համարժեք գործիքներ, գնաց ավանդական ճանապարհով: Այսպես, այս տարի եւս արտարժութային ինտերվենցիաների միջոցով է ԿԲ-ն գնաճի զսպման ճանապարհը բռնել: Տարեսկզբից երկրի արտաքին պահուստները նվազեցին շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարով: Արդյունքում, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, դրամը արժեւորվեց դոլարի նկատմամբ` շուրջ 5.5, եվրոյի նկատմամբ` 15, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7%-ով: Սա այն միակ լծակը եղավ, որ պետք է զսպեր գնաճը: Եվ կրկին տեղական արտադրողները դրվեցին բարդ վիճակի մեջ. սա ակամայից նշանակում է ներմուծման խրախուսում, իսկ հետեւանքները կտեսնենք առաջիկայում:


– Բյուջեի վերաբերյալ ձեր տեսակետը արդեն հայտնել եք: Այնուամենայնիվ, դրա ծախսերի զգալի մասը կարծես թե սոցիալական ուղղվածություն ունեն: Որքանո՞վ է իրատեսական այս հանգամանքը եւ ի՞նչ է, ի վերջո, մեզ սպասում:


 – Հաստատված բյուջեն բոլորիս ուղղակի ասում է` լուրջ մի վերաբերվեք, որեւէ հարց լուծելու նպատակ չկա, մեր երկրում ոչ մի զարգացում չի լինելու: Որ ասում են սոցիալական, այո, իսկապես ծախսերի ուղղվածությունը սոցիալական է: Սակայն տեսեք, այս տարին փակելու ենք շուրջ 10 տոկոս գնաճով: Ընդ որում, նոյեմբերին պարենային մթերքների տասներկուամսյա գնաճը կազմել է 15.2%, մինչդեռ հաստատված բյուջեով սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցները ավելանալու են 11.3%-ով: Այսինքն` այս տարվա համեմատ, եկող տարի ավելի վատ են ապրելու սոցիալապես անապահով ու բնակչության համեմատաբար թույլ պաշտպանված հատվածները: Այս պայմաններում ի՞նչ սոցիալականի մասին կարող է խոսք գնալ: Նմանապես` միջին աշխատավարձի անվանական աճը եւս գնաճից ցածր թիվ է կազմում, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիները գալիք տարի ապրելու են ավելի վատ, քան ապրել են 2010 թվականին ու անհամեմատ ավելի վատ, քան 2008 ու 2009 թվականին: Բյուջեն ինքը թվարկած խնդիրների ոչ մի լուծում չի առաջարկում: Անգամ միջնաժամկետ ծրագրով նախատեսված գերակայություններն են մոռացվել, դրանց լուծումներն էլ տրված չեն:


Ընդհանրապես, անհրաժեշտ է վերանայել իրականացվող քաղաքականությունը: Հայաստանը մի երկիր է, որ տանուլ է տալիս տնտեսական մրցակցության մեջ ե՛ւ տարածաշրջանային իմաստով, ե՛ւ լայն` զարգացման իմաստով: Գնալով մեկուսանում ենք աշխարհից: Խոսում են, օրինակ, տարածքային համաչափ զարգացումից: Սակայն գյուղն ամբողջությամբ կտրված է, զարգացման ոչ մի հնարավորություն չունի: Բերեք գոնե 2-3 խնդիր լուծեք, տարեկան մի 100 կմ գյուղամիջյան, գյուղը քաղաքին կապող ճանապարհ կառուցեք: Համակարգայինը սա է, ոչ թե բնակարանների շինարարությունը: Խոսում են տուրիզմի մասին` բերեք 2-3 գյուղի օրինակով «պիլոտային նախագծեր» իրականացրեք, ներդրումներ անենք, օրինակներ ձեւավորենք եւ գուցե հույս առաջացնենք նաեւ մյուս գյուղերում: Լայն իմաստով մենք կարճատեւ պոռթկումից հետո նորից գլորվում ենք հայ իրականությունը լավագույնս բնութագրող եռաբանաձեւի ճիրանները` «պայծառ անցյալ, գորշ ներկա, անորոշ ապագա»:


– Կառավարությունը կարծես թե ձեռնամուխ է լինում Հայաստանում ֆինանսական համակարգի զարգացման ապահովման համար անհրաժեշտ կառուցվածքների ստեղծմանը: Մասնավորապես` օրերս ընդունվեց կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենսդրական փաթեթը, բացի այդ` հունվարի 1-ից գործելու է ԱՊՊԱ համակարգը: Ձեր կարծիքով, ի՞նչ ճակատագիր է սպասվում այս երկու ինստիտուտներին:  


– Ես դեռեւս ամռանն էի պնդում, որ կենսաթոշակային բարեփոխումները չեն իրականացվի: Խնդիրը հետեւյալն է` կենսաթոշակային նոր համակարգը, իհարկե, անհրաժեշտ է ներդնել: Սա զարգացման նախապայման է: Սակայն այս իշխանությունները ո՛չ քաղաքական կամք ունեն, ո՛չ պատասխանատվության զգացում: ԱԺ-ում օրենքը ընդունելը ընդամենը մի բանով էր պայմանավորված` կուտակայինի պարտադիր հատվածը 3 տարով հետաձգեցին, այն պայմաններում, երբ դրա ներդրումը ինքը կառավարությունը նախատեսում էր եկող տարվանից: Բայց խիստ անհրաժեշտ էր սա եկող տարվանից իրականացնել` նաեւ ժողովրդագրական զարգացումների իմաստով: Այսպես, 2011-2012թթ. Հայաստանում աշխատանքային տարիք են մուտք գործելու այն անձինք, ովքեր ծնվել են ծնունդների թվի կտրուկ անկման` 1993-1994թթ.-ին: Եվ հակառակը` կենսաթոշակային տարիք են մուտք գործելու Երկրորդ աշխարհամարտից հետո ծնված անձինք, երբ ծնելիության կտրուկ աճ է եղել: Այս պարագայում աշխատանքային տարիքի 1 բնակչին բաժին ընկնող թոշակառուների թիվը կտրուկ աճելու է հենց այս տարվանից սկսած: Կարծում եմ` բոլորն էլ հասկանում են, թե ինչու սա արեցին` հարցը կապել են գալիք ընտրությունների հետ, իրենց վրայից մի տեսակ «գցել» են, որ ընտրությունների նախաշեմին բնակչության դժգոհությունը չառաջացնեն: Ակնհայտ է, որ սեփական վերարտադրության հարցը իրենց ավելի է հուզում, քան Հայաստանի ճակատագիրը:


Ինչ վերաբերում է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությանը, ապա պետք է նշեմ, որ իմ կարծիքով, այս ինստիտուտը կաշխատի: Ես, իհարկե, երջանիկ չեմ այն լուծումներով, որ տրված են, իշխանությունները հերթական անգամ դրսեւորում են որակյալ լուծումներ տալու իրենց անկարողությունը: Բայց այս համակարգի ներդրումը մեզ համար անհրաժեշտ քայլ է: Ավելին, կարծում էի, որ սա պետք է լիներ այն փորձարկումը, որի միջոցով ապահովագրության այլ միջոցներն էլ պետք է զարգանային: Բայց էլի բախվում ենք իշխանությունների այդ դրսեւորման հետ` ինչ-որ տեղ ինչ-որ բան են պարտավորվել անել, անում են, որ զեկուցեն: Ցավում եմ, բայց գոնե կենսաթոշակային բարեփոխումները ցույց տվեցին, որ հենց այս մոտեցմամբ են առաջնորդվում:  


– Իսկ որտե՞ղ է իրավիճակի փոփոխության բանալին, որտեղի՞ց պետք է սկսել:  


– Մենք հասել ենք մի վիճակի, երբ այս լուծումները տնտեսության կոնկրետ մի որեւէ բնագավառում (ապահովագրություն, հարկային, դրամավարկային կամ այլն) ոչինչ չեն տալու: Մենք համակարգային ճգնաժամի առաջ ենք կանգնած: Այն մոդելը, որը ձեւավորվեց վերջին տասնամյակի ընթացքում, կենսունակ չէ: Հսկայական հասարակական ռեսուրս է ներդրվում միայն քաղաքական ցիկլերը ապահովելու, անորակ իշխանությունները վերարտադրելու համար: Բայց արդյունքն այն է, որը կարելի է բնութագրել հետեւյալ ասացվածքով. «Լեռը մուկ է ծնում»: Արժե՞ր այսքան ռեսուրս ներդնել, մարտի 1-ի կոտորած կազմակերպել` նման արդյունք ստանալու համար: Արժե՞ր Երեւանի ավագանու այսպիսի ընտրություններ իրականացնել` հանցավոր տարրեր, ընտրակաշառք եւ այլն, հետո նման վախճան ունենալ: Հասարակության ռեսուրսը անսպառ չէ: Վտանգն այն է, որ մարդիկ երես են թեքելու երկրից, արտագաղթելու են: Այս տասնամյակի քաղաքական մոդելի ամենալավ գնահատականը արտագաղթն է: Այո՛, ունես գործիքներ, որով պարտադրված, կաշառքով քաղաքացիներին տանում ես քվեատուփի մոտ ու քվեարկել ես տալիս, բայց երբեք չես ունենա մոդել, որ քաղաքացիներին պահես Հայաստանում: Այսինքն` լուծումները քաղաքական դաշտում են, մեր երկրում նախ պետք է կազմակերպվեն օրինական ընտրություններ:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում