«Ժողովուրդ»-ը գրում է, որ առաջիկայում փոփոխվելու է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի՝ նախկին «Հայլուր»-ի ղեկավար կազմը:
Այս մասին թերթին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից:
«Ըստ այդմ` «Առաջին լրատվական»-ի տնօրեն Սամվել Ֆարմանյանն ազատվելու է աշխատանքից՝ Աժ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար: Նրա փոխարեն «Առաջին լրատական»-ի տնօրեն է նշանակվելու փոխտնօրենը՝ Գևորգ Ալթունյանը»:
Վերջինս թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, թե այս պահին նման որևէ խոսակցություն կամ որոշում չկա:
«Ֆարմանյանը կատարում է իր պարտականությունները, ես կատարում եմ իմ պարտականությունները: Եթե նման բան լինի, ապա արդեն լինեն քննարկումներ ու որոշում: Բայց այս պահին նման բան չկա»: