«Ժողովուրդ»-ը գրում է.
«ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրը, դեռ չգիտի` կրկին կդառնա ԱԺ պատգամավոր, թե ոչ»:
Թերթի հարցին` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը թիվ 37 ընտրատարածքում, Սաշիկ Սարգսյանը պատասխանել է. «Հլը ոչ մի բան որոշված չի: Ես, ճիշտն ասած, չեմ ուզում պատգամավոր դառնամ: Բայց տեսնենք»:
«Ի դեպ, Սաշիկ Սարգսյանն այս օրերին Գերմանիայում է»: