«Ժողովուրդ»-ը գրում է, որ հետ չմնալով իր կոալիցիոն գործընկերներից` «Օրինաց երկիր» կուսակցությունն ամանորյա տոների կապակցությամբ զանգվածային ընտրակաշառքներ է բաժանել Հայաստանի մարզերում` հընթացս սկավառակներով քարոզչություն իրականացնելով:
«Իհարկե, շատ է գրվել, որ ՕԵԿ-ն Արթուր Բաղդասարյանին պատկանող ձեռնարկությունների արտադրանքը բաժանել է բնակիչներին, բայց հետաքրքիրն այն է, որ օրինաց երկիր կառուցելու լիազորություն ստանձնած այս քաղաքական միավորն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել: Խոսքը ոչ միայն Ընտրական օրենսգրքի, այլ «Ակցիզային հարկի մասին» օրենքի խախտման մասին է»:
Թերթը տեղեկացել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն առանց ակցիզի օղիներ է բաժանել քաղաքացիներին, ինչն օրենքով արգելված է: