«2011 թվականի նոյեմբերին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԺԱԿ ղեկավար Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին դատի է տալու»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Երեկ թերթը Մելիքյանից փորձել է տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում գործը, վերջինս պատասխանել է, որ առայժմ հանգստանում են, և այդ գործի հետ կապված՝ դեռևս նորություն չկա.
«Տոներ էին, և որևէ փոփոխություն չի եղել այդ գործով»:
Թերթը հետաքրքրվել է, թե ԺԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու: «Դեռ կորոշենք, փետրվարին ակտիվություն կլինի»,-եզրափակել է ԺԱ կուսակցության նախագահը, որն անցած ընտրություններում ԱԺ պատգամավոր դարձավ Հանրապետական կուսակցության ընտրացուցակով»,- հավելում է թերթը: