Ուկրաինական «Футбол style» ամսագրից տեղեկանում ենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի երիտասարդ կիսապաշտապան Հենրիկ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության լավագույն 50 ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 9-րդ տեղը: Ամսագրի կազմակերպած հարցման արդյունքում առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Շախտյոր»-ի ավագ խորվաթ Դարիո Սրնան: Երկրորդ տեղում Մխիթարյանի թիմակից Դուգլաս Կոստան է, երրորդը եւս մեկ «հանքափոր»` բրազիլացի Վիլիանն է: