Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Ղարաբաղի բյուջեն ընդունվեց` բոլորը կողմ էին, գոհ ու երջանիկ

ԼՂՀ ԱԺ-ն նախօրեին միաձայն ընդունել է ԼՂՀ կառավարության կողմից խորհրդարան ներկայացրած 2011 թվականի բյուջեի նախագիծը: Նիստին ներկա բոլոր 31 պատգամավորները կողմ են քվեարկել նախագծին:

Նիստում փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հայտարարեց, որ բոլոր առաջարկություններն ու դիտողություններն ամփոփելուց հետո գալիք տարվա պետբյուջեով եկամտային մաս է սահմանվել 64 մլրդ 714 մլն 200 հազար դրամ. նախապես ԼՂՀ կառավարությունն առաջարկել էր եկամուտների մասով բյուջեն կազմել 61 մլրդ 773.8 մլն դրամ: Ծախսային մասով թվերը չեն փոխվել` 64 մլրդ 620 մլն դրամը մնացել է։ ԼՂՀ եկող տարվա բյուջեի դեֆիցիտը կկազմի 2 մլրդ 846.2 մլն դրամ։ Ըստ պաշտոնական հայտարարության` բյուջեի 60 տոկոսը կուղղվի սոցիալական ծրագրերին: Մինչ քվեարկությունը, պատգամավորական խումբ-խմբակցությունները իրենց տեսակետներն են արտահայտել բյուջեի վերաբերյալ:
«Արցախատուն» պատգամավորական խմբի ղեկավար Գարիկ Գրիգորյանը հայտարարել է, թե բյուջեի նախագիծը «կարելի է համարել հավասարակշռված և իրատեսական»։ Նա հույս է հայտնել նաև, որ մոտակա տարիների ընթացքում իրականացվող բարեփոխումները բնակչության համար կտան շոշափելի արդյունքներ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե բյուջեի նախագիծն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է այն ԱԺ ներկայացնել առնվազն 50 օր առաջ, ինչն օրենքով թույլատրվում է։ Այդուհանդերձ, Սարգսյանն էլ որևէ բացասական բան չի ասել նախագծի հասցեին` հայտարարելով, որ ԼՂՀ եկող տարվա բյուջեն ունի ընդգծված սոցիալական բնույթ: «Ժողովրդավարություն» խմբակցության քարտուղար Վարդգես Բաղրյանը ևս գովասանքի խոսքեր է ասել նախագծի հասցեին: Ինչ վերաբերում է «Հայրենիք» խմբակցությանը, ապա այն, բնականաբար, միանշանակ կողմ է արտահայտվել նախագծին, քանի որ վարչապետ Արա Հարությունյանը «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարն է, որի հիման վրա էլ ձևավորվել է «Հայրենիք» խմբակցությունը:
Նիստի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԼՂՀ վարչապետը, ով ներկայացրել է եկող տարվա բյուջեի նախագծի հիմնական մեխերը: Ըստ Արա Հարությունյանի` բյուջեի հիմնական խնդիրներն են համարվում` համախառն ներքին արդյունքի 9-տոկոսանոց աճը, պետական եկամուտների հավաքագրման բարձր մակարդակը, բնակարանային շինարարության էական աճը, սոցիալական ապահովության համակարգի ֆինանսավորման աճը, առողջապահության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանսավորման աճը, զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի ավարտը և այլն: «ՀՆԱ-ի աճն ապահովելու նպատակով շարունակվելու են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական աջակցության ծրագրերը, որոնք կհանգեցնեն նաև զբաղվածության մակարդակի բարձրացման: …Արդյունաբերությունում աճ են ապահովելու շինանյութերի արտադրությունը, գյուղմթերքների վերամշակումը և էներգետիկան: 2010-ին շահագործվել են 2 փոքր` 3 Մվտ հզորությամբ ՀԷԿ-եր, իսկ 2011-ին սպասվում է ևս 4 փոքր ՀԷԿ-երի շահագործում, ընդհանուր առմամբ` 18 Մվտ հզորությամբ: 2012 թվականից արդեն ԼՂՀ-ում կարտադրվի ավելի քան 290 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որն ավելին է, քան ներքին սպառման ծավալները: Կառավարության կողմից ուսումնասիրության փուլում է էներգետիկայի մի ուղղություն ևս, որը կոչվում է կենսաէներգետիկա: Այն թույլ կտա մի քանի տարվա մեջ ամբողջությամբ լուծել ջեռուցման հարցը, անկախանալ գազի գնի պարբերական թանկացումից, միաժամանակ` նպաստել զբաղվածության խնդրի լուծմանը», – հայտարարել է Արա Հարությունյանը` հավելելով, որ ԼՂՀ-ն հաջողություններ է ակնկալում նաև արտաքին քաղաքականության բնագավառում. Հարությունյանը կարծում է, որ ՀՀ-ի և սփյուռքի հետ համատեղված ջանքերով կարող են հասնել ԼՂՀ ճանաչմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում