Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դրչինյանն իր տիտղոսը վերադարձնելու հնարավորություն է ստացել: 36-ամյա բռնցքամարտիկը ս.թ. ապրիլի 1-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կմենամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոն 29-ամյա Շինսուկե Յամանակայի (15-0-0) հետ:
«Վիկը շատ էր ցանկանում ևս մեկ մենամարտ անցկացնել և վերադարձնել իր տիտղոսը: Նա հավատում է, որ կարող է կրկին հաղթել:
Այստեղ նա այդքան տիտղոսներ չի ունեցել, որքան այլ քաշային կարգերում, բայց միշտ մենամարտել է լավագույնների հետ: Բացի այդ, ես վստահ եմ, որ նա միավորներով առավելություն ուներ Մարեսի նկատմամբ: Այդպես կարծում են շատերը»,- հայ բռնցքամարտիկի պրոմոութեր Գերրի Շոուին մեջբերում է ESPN-ը: