Այսօր մեկնարկեց ձմեռային փառատոնը. հեքիաթի հերոսները` Կաղանդ պապը, պինգվիններն ու նվագախումբը, անցնելով ողջ քաղաքով, հասան Սիրահարների այգի, որտեղ սկսեցին մանկական համերգային ծրագիր: Փառատոնը կազմակերպել էր «Դիմ քոմեքեյնշս» ընկերությունը` «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամի աջակցությամբ: Ձմեռային փառատոնը շարունակվելու է համերգային օրերով: Ջազի սիրահարներին այգի են հրավիրում դեկտեմբերի 26-ին` ժամը 18-30, իսկ ռոքի և ռեգիի օրերն են դեկտեմբերի 27-28-ը: Համերգային ծրագիրը կավարտվի դեկտեմբերի 29-ին` պարային համերգով: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա տոնածառների ցուցահանդես, ամանորյա տոնավաճառ, հեքիաթասացություն և խաղեր: Համերգային ծրագիրը Սիրահարների այգում կշարունակվի մինչև հունվարի 6-ը:
Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի