Tuesday, 23 04 2024
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը

Ոստիկանությունը հարցաքննել է Արթուր Սաքունցին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին անցած շաբաթ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը հարցաքննության է կանչել` օգնության համար իրեն դիմած քաղաքացու նկատմամբ սպառնալիքներ կիրառելու կասկածանքով:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, քաղաքացին դիմել էր Սաքունցի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպության գրասենյակ` ահազանգելով ոստիկանությունում իր նկատմամբ բռնություններ կիրառելու մասին: Վերջինս էլ, իր հերթին, այդ մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ինչից հետո, սակայն, քաղաքացին հրաժարվել է իր բողոքից: Սրան հաջորդել է իրավապաշտպանի հարցաքննումը ոստիկանությունում:

«Դուրս է գալիս, որ ես քաղաքացուն ստիպել եմ, որ նա գա գրասենյակ»,- պատմում է Սաքունցը` նշելով, թե ոստիկանությունում ասել են, թե նա սպառնալիքներով է քաղաքացուն ստիպել ասել է, թե ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել:
«Աբսուրդը ոչ միայն դա է, այլ որ ժողովրդավարական կամ իրավական պետություն [կոչվելուն] հավակնող երկրում իրավապահ մարմինները ոչ թե զբաղված են քաղաքացիների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների բռնությունների բացահայտմամբ, քննությամբ, այլ հենց բռնության ենթարկված քաղաքացուն են ահաբեկում, որ նա չբողոքի: Դա քիչ է` նաև այդ բռնության դեպքերի վերաբերյալ ահազանգող իրավապաշտպան ներկայացուցիչների նկատմամբ են քրեական գործի հարուցման սպառնալիքով են փորձում ճնշել»,- ասել է նա` նշելով, որ ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքները հիմնականում մնում են առանց քննության, քրեական գործեր չեն հարուցվում:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է այն դեպքին, որի շրջանակում իրենք Սաքունցին կասկածել են քաղաքացուց սպառնալիքի միջոցով բողոք վերցնելու մեջ: Իսպիրյանն ասել է, թե սպառնալիքի փաստը չի ապացուցվել:

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էլ է նշել, որ ստուգել են փաստերը և հիմնավորել, որ սպառնալիքներ չեն եղել:

«Մարդիկ թյուրիմացության մեջ են ընկել, որի կապակցությամբ էլ հրավիրել ենք Սաքունցին ու բացատրություն են վերցնել»,- ասել է դատախազը:

Շահբազյանը հավելել է, որ ոստիկանությունում քաղաքացու` բռնության ենթարկվելու մասին տեղեկությունը ևս հերքվել է. «Ինքը ասել է` ոստիկանները ծեծել են: Պարզվել է, որ սուտ է ասել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում