«Բարձր տեխնոլոգիաների արտահանման արժեքը կազմում է Հայաստանի արտահանման ողջ ծավալի մոտ 1 տոկոսը»,- այս մասին ասված է օրերս «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի հրապարակած Հայաստանի ազգային մրցունակության երրորդ զեկույցում: Ըստ այդմ` 2009 թվականին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտահանման ծավալները նվազել են 30 տոկոսով: Գիտական սարքավորումները կազմում են նշված արտահանման մոտ կեսը:
Նշենք, որ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի այս տվյալները կարևոր նշանակություն ունեն, քանի որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը նման տեղեկատվություն չի տրամադրում: Բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ այս ցուցանիշները կենտրոնի մասնագետները ստացել են միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ հետազոտություն իրականացնելիս: