Այսօր Արևմտյան աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը: Ամբողջ գիշեր եկեղեցիներում մատուցվել են պատարագներ: Կաթոլիկների համար գլխավոր արարողությունը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում, որն անցկացրել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը: Այնուհետև Հռոմի պապը հանդես է եկել շնորհավորական խոսքով` աղոթելով, որ ավարտվեն «արյունոտված հագուստների» ժամանակները` մեջբերում անելով Եսայի մարգարեի գրքի 9:4 հատվածից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այսօր կեսօրին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը «Urbi et Orbi» ուղերձով («Քաղաքին և աշխարհին») կդիմի հավատացյալներին, որոնք ավանդաբար հավաքվում են Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում: