Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Հունվարի 16-ին առանձին, հատկապես հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ:
Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում 16-ի ցերեկը 2-4 աստիճանով կբարձրանա:
Հնարավոր է բուք` քամու ուժգնությունը 13-18մ/վրկ և ցածր տեսանելիություն:Անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից` բքի և ձյան բերվածքների պատճառով ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց առաջանա:
Մայրաքաղաքում հունվարի 16-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Հնարավոր է ցածր տեսանելիություն,մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3-5, ցերեկային ժամերին +2+4, երեկոյան 0-2:
Նախնական տվյալներով հաջորդ ձյունը` հունվարի 18-19-ին: