Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Под барабанный бой անցավ 2010 թվականը

Անցնող 2010 թվականն է ամփոփում «Առաջին լրատվականի» զրուցակից, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:


– 2010թ. մի քանի օրից արդեն պատմություն կդառնա: Պարոն Սարգսյան, Ձեր գնահատմամբ, արտաքին և ներքին քաղաքականության առումով ինչպիսի՞ն էր 2010թ.:


– Տարին սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումով, և հենց այդ թոհուբոհի մեջ ընթանում էր քաղաքական կյանքը: Իշխանությունները այդ գործընթացից հույս ունեին, թե ոչ` էական չէր, ավելի էականն այն էր, որ ամբողջ ինֆորմացիոն դաշտը փակված էր այդ թեմայով, և կարծես թե ընդդիմությունն էլ տեղի էր տվել դրան. թե լուրջ էր ընդունել, թե պատճառ էր բռնել պասիվության` դա արդեն չգիտեմ: Բայց հաստատ էր, որ ներքին կյանքը պասիվացրել էին այն պատճառով, որ իբր թե լուրջ միջազգային պրոցեսներ են գնում, անվտանգության խնդիրներ կան: Կես տարի այդպես գնաց և այդ կես տարվա մեջ բնական է լճացում եղավ` տնտեսական որևէ գործունեություն չծավալվեց, ավելին` մենք տեսանք գների աճ: Под барабанный бой հայ-թուրքական հարաբերությունների Հայաստանում գներ էին աճում: Հետո էլ Հայաստանի կողմից փակվեց հայ-թուրքական պատմությունը` պատճառաբանելով, թե թուրքական իշխանությունները պատրաստ չեն, սպասենք նոր իշխանությունների: Դրա հետ կապված Ցեղասպանության ճանաչման առումով խնդիրները ևս անհետացան: Հետո այս իշխանությունները թեման փոխեցին և անցան ղարաբաղյան խնդրին, և մի կիսամյակ էլ անցավ այդ թոհուբոհում` երկրորդ барабанный бой-ը, մինչև դա էլ եկավ ու նորից կախվեց օդում: Բացի այս պրոցեսներից, ուրիշ արտաքին պրոբլեմներ բացվեցին Հայաստանի իշխանությունների համար` կապված քրեական խմբավորումների և քրեական հանցագործությունների հետ` Ռուսաստանում և առաջին հերթին ԱՄՆ-ում: Սա, կարծում եմ, իր հետևանքներն ունեցավ, քանզի իրենց ամբողջ հույսը արտաքին հովանավորների վրա դրած` Հայաստանի իշխանություններն ընկան որոշակի բարդությունների մեջ, քանզի երկրի ներսում չկար ինչ-որ մի ազդակ, որը կարող էր ստիպել Սերժ Սարգսյանին գնալ կադրային փոփոխությունների:   


– Պարոն Սարգսյան, Դուք է՞լ եք կարծում, որ տարեվերջյան պաշտոնանկությունների պատճառը արտաքին ուժերն են:


– Իհարկե, քանզի դրսի աջակցության վրա են նստած այս իշխանությունները: Եվ դրսի վերաբերմունքի փոփոխությունը բարդացրել է ներիշխանական իրավիճակը` այն օլիգարխիկ համակարգը, որը գոյություն ուներ, ինքն իր ներսում պրոբլեմի առաջ է կանգնել, և սկսել են գլուխներ թռնել, ինչն էլ ցույց է տալիս, որ դա լավ կյանքից չէ: Բնական է, միամտություն կլինի ընդհանրապես մտածել, թե ինչ-որ մեկը դրսից ուզում է մի բան փոխի, բայց տենդենցներ կարելի է նկատել, որ, ըստ երևույթին, ներքին ապահովման հարցեր են լուծվում, բարձրացվում է ոստիկանության, ուժայինների դերը: Պարզ է, որ ավտորիտար իշխանությունները նման իրավիճակներում կենտրոնացման ուղղությամբ են գնում և ուժայինների սերտաճման իշխանությունների հետ: Սա ընդամենը միտում է ուժայինների միջոցով ուժեղացնել իշխանական համակարգը, ուրիշ բան չէր էլ կարող լիներ: Իհարկե, քրեաօլիգարխիկ համակարգի համար, որը սովոր է տեր ու տիրական լինել փողոցից մինչև բարձրագույն իշխանություն, սովորական բան չի, երբ ուսադիրներով մարդիկ գալիս և զբաղեցնում են իրենց ոլորտները: Այս ամենը ժողովրդի համար անէական է և արվում է ընդամենը պաշտպանելու իշխանությանը մինչև նոր ընտրություններ:   


  Աստանայում դեկտեմբերի սկզբին կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը ևս 2010թ. կարևորագույն իրադարձություններից է: Ի՞նչ տվեց այն մեզ:


  Այս ներքին թոհուբոհում քաղաքական շրջանակների, հասարակության կողմից Աստանայի գագաթնաժողովը չնկատվեց, բայց, իմ կարծիքով, Աստանայում շատ ավելի էական բաներ են կատարվել, որոնք կարող են շուտով ցույց տալ իրենց հետևանքները: Փաստորեն, այդ ամենախոշորագույն և ամենակարծր միջազգային կազմակերպությունը ճգնաժամի մեջ է հայտնվել: Աստանայում պարզվեց, որ ԵԱՀԿ-ն ի վիճակի չէ արդեն կոնսենսուսի գալու և ընդունելու իր մայր փաստաթուղթը` գործողությունների պլանը: Աստանայում գործողությունների պլան չընդունվեց և շատերը սկսեցին խոսել, որ այդ կազմակերպությունը երբևէ չի կարող գործել: Կորել է ամենակարևորը` որոշումներ ընդունելու հնարավորությունը: Եվ այդ կոնտեքստում Ղարաբաղի հարցի շուրջ կատարվեց այն, որ գերտերությունները, նկատելով, որ որևէ բանի չեն կարող հասնել, սկզբից առանձնացրին այդ խնդիրը, ոչ մի բան չասող հնգակողմ հայտարարություն ընդունեցին, և էլ չշոշափվեց այդ խնդիրը, որովհետև հիմնական խնդիրը Վրաստան-Ռուսաստան հարաբերություններն էին:


– Այսինքն` կարելի՞ է ենթադրել, որ ԵԱՀԿ-ն արդեն սպառել է իրեն և առաջիկայում ԼՂ հարցի կարգավորումը կտեղափոխվի մեկ այլ ամբիոն, ինչին, շատերի կարծիքով, ձգտում է Ադրբեջանը:


– Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը նման բան է ուզում, որովհետև միակ կազմակերպությունը, որտեղ պետությունները պարտականություն են վերցրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, դա ԵԱՀԿ-ն է: Հակառակը` Ադրբեջանը ուրիշ ամբիոններումընդունված կամ ներկայացված տարբեր դեկլարացիաների միջոցով ճնշում կգործադրի Մինսկի խմբի համանախագահների վրա: Հայաստանում էլ խորը արմատավորված է մի բան, թե այդ Մինսկի խումբը սկիզբն ու վերջն է, նրանց ներկայացրածը սկիզբն ու վերջն է, խնդիրը ոչ մի կերպ պիտի դուրս չգա ՄԽ-ից: Բայց շատ հնարավոր է, որ Մինսկի խումբը վաղը ասի` ես չկամ, այդ դեպքում ի՞նչ են անելու, գալիս է ժամանակ, երբ տեսնում ես, որ հետևումդ ոչ մի բան չկա, և հիմա ի՞նչ ուժ կա ՄԽ-ի հետևում` ոչ մի. կազմակերպությունը չի գործում, և ով գիտի` կգործի՞ կամ ինչպե՞ս կաշխատի: Այս իրավիճակը պետք է հայկական կողմին ստիպի մշակելու նոր մոտեցումներ, ի վերջո հասկանալու, թե ով է այսօր հավատում, որ ՄԽ շրջանակներում ներկայացրած բանաձևով կարելի է գալ ինչ-որ համաձայնության: Միամիտ մարդիկ ոչ մի տեղ չկան, բոլորը հասկացել են, որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի համաձայնության գալու` ոչ այս տարի, ոչ էլ 100 տարի հետո: Ես կարծում եմ` անհասկանալի էր նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը Աստանայում, չգիտես ինչու, որոշեց շանտաժի պես օգտագործել Ղարաբաղի ճանաչման խնդիրը: Շատ անընդունելի ձև էր դա` մեզ համար լրջագույն, ստրատեգիական խնդիրը ընդամենը ինչ-որ շանտաժի մեխանիզմի վերածելը: Մեզ դուր չի գալիս, չէ՞, երբ ԱՄՆ-ը որպես շանտաժի մեխանիզմ օգտագործում է Հայոց ցեղասպանության հարցը, անգամ ասում են, թե ամերիկացիները անբարոյական են, բա այս դեպքում ի՞նչ ասենք: Նման բաներ չեն անում, բայց փաստորեն հասել ենք մի սուղ վիճակի, որ արդեն նման քայլերի են դիմում: Միևնույն ժամանակ, Ղարաբաղի ճանաչման խնդիրը որպես շանտաժ օգտագործելով Աստանայում, Հայաստանի խորհրդարանից հանվեց այդ խնդիրը, ինչն էլ ապացուցում է, որ իսկապես դա միայն շանտաժի առարկա էր:


– 2010թ. ներքաղաքական իրադարձությունների մեջ Դուք կառանձնացնեի՞ք դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կատարվածը, երբ կոալիցիան բոյկոտեց «Ժառանգության» ներկայացրած նախագիծը ԼՂ ճանաչման վերաբերյալ:


– Իհարկե, դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կատարվածը կարևորագույն, սակայն շատ քիչ գնահատված և նշանակություն տրված երևույթ էր: Ի՞նչ էր նշանակում նախագիծը դնել քվեարկության և փախնել` բա՞ օրենքը: Օրենք կա, չէ՞. դրել եք քվեարկության, բարի եղեք մասնակցեք. դեմ եք` դեմ եղեք, չեք ուզում դեմ լինել` ձեռնպահ եղեք, բայց ի՞նչ է նշանակում փախչել: Դա նշանակում է, որ իրավական կազուս է ստեղծվել Հայաստանի խորհրդարանում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ արդեն օրենքի շրջանակում հնարավոր չէ որևէ որոշման գալ, իսկ ի՞նչ է լինելու մյուս խնդիրների ժամանակ` պառլամենտը գյուղի ժողովի պես լուսամուտներով դուրս է գալու գնա: Սա շատ վտանգավոր մի բան է, որը ցույց է տալիս այդ կոլապսը, որը ստեղծվել է իշխանության մեջ: Այս համակարգը ի վիճակի չէ դուրս գալու ստեղծված իրավիճակից և բացահայտ անօրինականությունների է գնում: Ես կարծում եմ, որ սա շատ ավելի վտանգավոր բան է, քան մնացած ամեն ինչը միասին վերցրած: Մարդկանց թվացել է, թե սա ընդամենը Ղարաբաղի հարցն է, և ավելի լայն չեն նայել, թե ինչ է կատարվել, բայց պիտի նայեին ու հասկանային, որ համակարգն արդեն ինքն իրեն դրել է ծուղակի մեջ: Եվ բնական է, որ հետագայում մենք սրա հետևանքները տեսնելու ենք` այն, ինչը կուտակվել է այս տարվա վերջում, բնութագրելու է նաև գալիք տարվա շատ պրոցեսներ:


– Պարոն Սարգսյան, Ձեր նշած барабанный бой-ի տակ անցավ նաև ԼՂ հարակից շրջաններում իրականացված փաստահավաք առաքելությունը, երբ Ադրբեջանն այդպես էլ թույլ չտվեց իր տարածքում գտնվող շրջաններում առաքելություն իրականացնել, իսկ հայկական կողմը, չնայած մեծ խոսքերին, թե մինչև երկուստեք համաձայնություն չլինի` չեն համաձայնելու այդ առաքելությանը, թույլ տվեց առաքելության իրականացումը և 2011-ի սկզբին սպասվում են դրա արձագանքները: Ինչպես նաև նույն ֆոնի տակ անցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելը: Այս դեպքերը ի՞նչ հետևանք թողեցին, և դեռ ի՞նչ կարելի է սպասել:


– Այդ առաքելությունները գերտերությունների ձեռքին ինչ-որ մի հավելյալ մեխանիզմ են: Իրավիճակի վրա ազդելու մի ձև է` ցանկացած պահի այս կամ այն կերպով ներկայացնելով դրանց արդյունքները: Առաքելության վերաբերյալ սկսեցին խոսել, երբ Ադրբեջանը փորձեց ՄԱԿ-ում ԼՂ վերաբերյալ բանաձև ներկայացնել, և նման քայլ անելով` այդ բանաձևը «փուստ» գնաց, հետո էլ մի ուրիշ բան կանեն` քաղաքական մեխանիզմներ են: Ինչ վերաբերում է ՆԱՏO-ի գագաթնաժողովին չգնալուն, ապա կարծում եմ, որ այստեղ ևս ամեն ինչը շանտաժի մի փոքրիկ մեխանիզմ դարձնելու միտումն է` Ռուսաստանի կողքին կանգնել ու մի բան ասել ՆԱՏՕ-ին, դրանից առաջ մայիսին Սերժ Սարգսյանը կանգնել էր ՆԱՏՕ-ի կողքին, Ռուսաստանին էր ինչ-որ բան ասում: Մի օր, մի անկյունում բռնելու են գրպանի մեջ այդ մեխանիզմիկը և մի բան են անելու, որ ասելու էլ չի: Դա քաղաքականություն չէ, բայց սա է փաստը:


– Իսկ ընդդիմության գործունեությունը 2010թ., Ձեր կարծիքով, ինչքանո՞վ էր ադեկվատ: Ճի՞շտ է, արդյոք, մտածել, թե երբ ընդդիմությունը հանրահավաքային փուլ է սկսում, իշխանություններն ավելի համախմբվում են և պայքարում նրանց դեմ, իսկ երբ որոշակի դադարներ են տրվում, իշխանություններն, իրենց թիկունքը ապահովված զգալով, սկսում են ներիշխանական խնդիրներ պարզել:


– Հերթական հեքիաթներ են, Եգիպտոսում 5 հազար տարի ռեժիմ էր: Եթե տարածքում որակական որևէ բան չի փոխվում, ապա եղած վիճակը կարող է հազարավոր տարիներ շարունակվել: Ի՞նչ է նշանակում անհայտանալ, մտնել դիվանների տակ, ես չգիտեմ, թե այդ մտածողությունը որտեղից է, և, ընդհանրապես, դա բլեֆ է, թե ճիշտ, կամ անկարողություն ծածկելու քայլեր են, թե ոչ: Եթե հասարակությունը ի վիճակի չէ կազմակերպվելու և ի վիճակի չէ ստիպելու, որպեսզի փոփոխություններ կատարվեն, ուրեմն այդ փոփոխությունները երբեք էլ չեն կատարվի: Երկիրը դառնում է տարածք, և այդ տարածքում գործում են ովքեր ասես` բացի ժողովրդից: Ինչ իմանանք` ովքե՞ր են այստեղ գործում. ռուսները, իրանցինե՞րը, թե՞ իրենց դրած մարդիկ, ովքեր ակտիվ են, նրանք էլ գործում են` դատարկ տեղ է, և տերը գալիս կանգնում է: Եվ պետք է գնահատել ամեն ինչ` անցած տարիները, մոտեցումները պատերազմի և խաղաղության մասին: Ընդունված է, որ աղմուկ մի հանեք, հենց աղմկեք պատերազմ կլինի: Դոգմայի պես նստած է, թե Մինսկի խմբից դուրս գանք` պատերազմ կլինի: Պետք է վերանայել այս տարիների ընթացքում ստեղծված գաղափարական դոգմաները: Ե՞րբ է անվտանգության խնդիրը լրջանում` երբ որ դու լռո՞ւմ ես, թե՞  հակառակը: Ընդդիմադիր դաշտը, կարծես թե, ինքնաբացարկ է հայտարարում` թողնելով իշխանությունը ինքն իրեն քանդվի, իսկ եթե ժողովուրդն էլ նույն վերաբերմունքն ունենա ընդդիմությանը, ապա ստացվում է, որ օրենքով, նույն տրամաբանությամբ վերջինն էլ պիտի քանդվի: Հենց այս առումով է կարևոր մտածել և վերանայել բոլոր մոտեցումները, և միգուցե մյուս տարի գաղափարական վերանայման առումով պրոցեսները առավել ուժեղանան:


– Կա կարծիք, որ ապագան ներկայի շարունակությունն է: Պարոն Սարգսյան, դատելով 2010թ. կատարված քաղաքական իրադարձություններից` ի՞նչ կարելի է սպասել 2011 թվականին:


– Այն ամենը, ինչ ստեղծվել է հիմա, պիտի արտահայտվի 2011-ին: Միակ հարցն այն է, թե ներքին որևէ փոփոխություն Հայաստանում կարո՞ղ է լինել, թե ոչ: Եթե ոչ, ապա բնական է, որ ամեն ինչ պետք է գնա ավելի դեստրուկտիվ ճանապարհով: Չգիտեմ` ի՞նչ է մտածում այդ ուղղությամբ ՀԱԿ-ը, հետևո՞ւմ են պրոցեսներին, թե՞ նախատեսում են ինչ-որ գործողություններ, քանզի այսպես չի կարող շարունակվել, դա ինքնին քայքայում է: Հնարավոր չէ ժամանակի ընթացքում մի բան անընդհատ պահել, այս իրավիճակը կարող է հանգեցնել մեծ ռեպրեսիաների կամ ավելի մեծացնի Հայաստանից գնացողների թիվը և նման այլ հետևանքների: Միակ հուսադրող բանը, որ կա, հասարակության մեջ երկխոսություններն են լրջացել, և բնական է, որ հասարակության ակտիվ մասը ավելի ու ավելի է հույսն ինքն իր վրա դնում: Փորձեր շատ են արվում ավելի ռացիոնալ գնահատել այս իրավիճակը, գնահատել բոլոր քաղաքական ուժերի պոտենցիալը, սա շատ էական բան է: Ժողովուրդը պետք է սկսի ակտիվ մտածել այս վիճակից դուրս գալու մասին, որովհետև քաղաքական ուժերը ցույց չեն տալիս այդ պոտենցիալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում