«AS»-ի հաղորդմամբ, Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին արդեն գտնվում է հայրենիքում, որտեղ էլ պատրաստվում է անցկացնել Սուրբ Ծննդյան տոները: Կատալոնական ակումբի խաղացողը նշել է, որ տարին դժվար ստացվեց ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսանկյունից: «2010 թվականին մենք շատ հանդիպումներ անկացրինք և քիչ հանգստացանք, բայց անձամբ ինձ համար տարին հաջող էր, իհարկե, եթե հաշվի չառնենք Արգենտինայի հավաքականի ելույթներն աշխարհի առաջնությունում»: Հիշեցնենք, որ Մեսսին արձակուրդը կվայելի մինչև հունվարի 2-ը, այնուհետև կմիանա իր թիմին, որը կսկսի մարզվել դեկտեմբերի 29-ից: