France Presse գործակալության հաղորդմամբ, այսօր Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մոտ 40 մարդ զոհվել է, 60 մարդ գտնվում է հիվանդանոցում:
Մահապարտ ահաբեկիչը պայթյունն իրականացրել է երկրի հյուսիս-արևմտյան Բաջաուր նահանգի Քհար քաղաքում, որը գտնվում է Աֆղանստանին սահմանակից շրջանում:
Ինչպես հաղորդում են բժիշկները, զոհվածների թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակումներ էին կազմակերպել այդ նահանգի սահմանային գծում գտնվող անցակետերի մոտ. զոհվել էին 3 զինվորական և 24 գրոհային: