1894թ. այս օրը ծնվել է բանաստեղծ, արևմտահայ պոեզիայի վերջին ներկայացուցիչ Մատթեոս Զարիֆյանը։ Ապրել է ընդամենը 30 տարի:
Հատկապես 27 տարեկանից հետո սկսեց արագ կերպով ստեղծագործել և իր կյանքի վերջալույսին` երեք տարում, լույս ընծայեց իր «Տրտմութեան և խաղաղութեան երգեր»-ը (1921) ու «Կեանքի ու մահուան երգեր»-ը (1922)։
Ծնվել է 1894թ. Պոլսում։ Տեղի նախակրթարանից հետո հաճախել է Բերբերյան վարժարան, Պարտիզակի Ամերիկյան վարժարան, Պոլսի Robert College-ը:
Կենսուրախ և մարզիկի ընդունակութիւններով օժտված՝ Զարիֆյանը մասնակցել է մի շարք մրցախաղերի, տիրացել մրցանակների:
1913-ին թոքախտի առաջին ազդանշանը ստիպեց 19-ամյա երիտասարդին կիսատ թողնել ուսուցչական ասպարեզը և գնալ Լիբանան՝ բուժվելու։
1914-ին օսմանյան բանակում ավելի է արագանում թոքախտը:
1919-ից սկսած` Զարիֆեան մուտք է գործում հայ գրականության անդաստան։
Գրողը մահացել է 1924թ. ապրիլի 9-ին: