Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Հասարակությանը դուրս մի բերեք խաղից

Երևի թե կասկած չկա, որ ներքաղաքական կյանքի համար մեծ նշանակություն ունեն հանրային ընկալումները: Քաղաքական հոսանքները հաճախ զարգանում են այդ ընկալումներին համահունչ, դրանցից ազդված` լինի այդ ազդեցությունը առևերույթ տեսանելի, թե խորքային, հոգեբանական առումով:

Հայաստանում ներքաղաքական, հատկապես ներիշխանական զարգացումներն ընդունված է համարել հանրային ընկալումներից դուրս: Այսինքն` իշխանությունը, նախագահը, վարչապետը, նախարարներն ու պատգամավորները, որևէ որոշում կայացնելիս, իրար հետ կամ միջազգային կառույցների հետ, կամ ընդդիմության հետ հարաբերվելիս հաշվի չեն առնում հանրային գործոնները, հասարակությանը: Անգամ հասարակության հետ հարաբերվելիս, թող տափակաբանություն չթվա, հասարակությանը հաշվի չեն առնում, ինչի վառ վկայությունն, օրինակ, Հանրային խորհուրդ կոչված խառնածին մարմինն է: Այն ստեղծել են իբր հասարակություն-իշխանություն կապ ապահովելու համար, մինչդեռ այդ Հանրային խորհուրդ կոչված մարմինն ինքնին ամենահակահասարակական երևույթներից մեկն է Հայաստանում, կամ եթե հասարակական երևույթ է, ապա բոլորովին այլ մի «երևույթ», որը բոլորովին այլ կերպ է պահանջված հասարակության մոտ: Բայց չարժե տարվել դրանով, առավել ևս` որ այժմ կարծես թե դրա կարիքը չկա: Սակայն այդ պատկերացումը, որ իշխանությունն իր որոշումներում և գործողություններում թքած ունի հասարակության վրա, իրականում ոչ միայն վնասաբեր և հանրային շահի տեսանկյունից ապակառուցողական է ինքնին, այլ նաև ճիշտ չէ սկզբունքորեն:

Թեև չարժեր անդրադառնալ, բայց հեռու չգնալու համար նորից բերեմ ՀԽ օրինակը: Եթե իշխանությունն ընդհանրապես թքած ունենար հասարակության վրա, ապա չէր փորձի այդօրինակ ծամածռություններով փրկել իր դեմքը: Այլ բան է, որ իրականում դրանով դեմքն ավելի է աղավաղվում: Բայց փորձը կա, ինչը նշանակում է, որ կա կարիք, իշխանությունը զգացել է կարիք: Հետևաբար պետք է արմատապես բացառել այն գիտակցումը, թե հանրային գործոնն ընկած չէ իշխանության գործողությունների շարժառիթների հիմքում: Ինչու եմ ասում այդ ամենը: Ասում եմ այն բանի համար, որ հանրային մտածողությունը, հանրային տրամադրությունները, հանրային ընկալումները, որոնք մթնոլորտ են ձևավորում, ազդում են իշխանության գործողությունների վրա: Հետևաբար, դա ենթադրում է, որ մեծ պատասխանատվություն է ընկնում այն մարդկանց վրա, ովքեր ձևավորում են այդ հանրային կարծիքը, ովքեր ձևավորում են այդ ընկալումներն ու պատկերացումները, այդ թվում` և հայաստանյան քաղաքական կյանքի, ներիշխանական զարգացումների, փոխհարաբերությունների մասին: Այդ տեսանկյունից Հայաստանում նկատելի է մի բավական վտանգավոր երևույթ, որի առանցքում մի մոգական բառ է` «իմիտացիա»: Այդ բառը դարձել է մարդկանց, հասարակական-քաղաքական շրջանակների համար մի կախարդական շրջան, որի մեջ փորձում են գցել նաև հասարակության լայն շերտերին` երկրում, իշխանական բուրգում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները բնորոշելով հենց այդ բառով: Ինչ կատարվում է` իմիտացիա է, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար հետ վեճ չունեն` իմիտացիա է, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրար հետ վեճ չունեն` իմիտացիա է, կադրային փոփոխություններն իմիտացիա են, առավոտն իմիտացիա է, երեկոն իմիտացիա է: Իրականում այդ ամենը մի մեծ մոլորություն է, ընդ որում` ապաքաղաքական և ապաքաղաքացիական մոլորություն, որի մեջ, կամա թե ակամա, կարող է հայտնվել, եթե չասեմ արդեն իսկ հայտնվել է հասարակական-քաղաքական դաշտի մի զգալի հատվածը: Իհարկե, որևէ պատրանք ունենալ պետք չէ, որ ասենք` իշխանության մեջ հակասությունները հասել են այն աստիճանի, որ սրանից հետո իշխանությունը, բան ու գործ թողած, իր տարբեր թևերի դեմ է կռվելու. ԲՀԿ-ն ՀՀԿ-ին է ընդդիմադիր դառնալու, Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին է գահընկեց անելու և այլն: Ամենևին: Գոնե այժմ այդպես ենթադրելու նախադրյալ չկա: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մնացյալ ամեն ինչ իմիտացիա է:

Մարդիկ Հայաստանում ամեն ինչ սկսել են սև ու սպիտակ ընկալել` ընկնելով ծայրահեղությունների մեջ: Եթե իշխանության այս կամ այն թևը, կոալիցիայի այս կամ այն կուսակցությունը մյուսին չի փորձում ոչնչացնել Հանրապետության հրապարակի գորգի մեջտեղում, եթե Սերժ Սարգսյանն անհապաղ բանտ չի նետում Գագիկ Ծառուկյանին, կամ եթե Ծառուկյանն անհապաղ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք չի անում ընդդեմ Սերժ Սարգսյանի, ուրեմն նրանց միջև ոչ մի հակասություններ էլ չկան: Հանրությանը փորձելով ներշնչել այդ գիտակցումը` դրա հեղինակներից շատերն, իհարկե, ունեն ազնիվ և անկեղծ մղումներ և ցանկանում են ընդամենը, որ հասարակությունը չմոլորվի և չխաբվի: Իհարկե, պետք է ամեն ինչ անել այդ մոլորությունն ու խաբվածությունը թույլ չտալու համար: Բայց բանն այն է, որ դրանով հանդերձ, իմիտացիայի ներշնչումը բերում է նաև հանրային որոշակի ապատիայի, անտարբերության, հանրությանը տարանջատում, կտրում է առկա պրոցեսներից` դրանք ձերբազատելով հանրային գործոնի ազդեցությունից: Մինչդեռ իրավիճակը կարծես թե ավելի պարզ է: Իշխանության մեջ ներկայումս և նախկինում եղած պաշտոնյաները, քաղաքական ուժերը, առաջին դեմքերը ունեն ընդհանուր շատ շահեր, որոնք նրանց սերտ միավորում են: Բայց իշխանության հանգամանքը նրանց մոտ միմյանց հանդեպ առաջ է բերում նաև վտանգի զգացում: Ի վերջո, նրանք աշխարհում միայնակ չեն. կան թե՛ ներերկրային, թե՛ միջազգային շահեր, պատասխանատվության ոլորտներ, իրացման մեխանիզմներ, իշխանության դե յուրե և դե ֆակտո լծակներ: Այդ ամենը կրում է ժամանակի ազդեցությունը, ինչն էլ հենց քաղաքականության մեջ բացառում է ընկերություն, ծանոթություն և բարեկամություն: Դրանք գործում են այնքան, մինչև որ ժամանակը չի թելադրում իրենը: Եվ համաշխարհային քաղաքականության պատմությունը գիտե բազմաթիվ օրինակներ, երբ երեկվա թշնամիները բարեկամացել են, իսկ բարեկամներն ու եղբայրները` թշնամացել: Հետևաբար միանգամայն կորստաբեր է Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները իմիտացիոն արշինով չափելն ու հանրությանն էլ նույնի մեջ համոզելը: Ավելին, հանրությանը պետք է համոզել, որ տեղի ունեցողը դինամիկ գործընթաց է, որի հանդեպ պետք է լինել աչալուրջ, և որի պարագայում պետք է էլ ավելի ուժգնացնել իշխանության հանդեպ քաղաքացիական պահանջները: Միևնույն է, «իմիտացիա՞, թե ոչ»` հարցը չունի հավաստի պատասխան, քանի որ անգամ դրա անմիջական դերակատարների շրջապատից ստացվող տեղեկատվությանը Հայաստանում, գուցե նաև ամբողջ աշխարհում, շատ դժվար է վստահել: Հետևաբար, այդպիսի պայմաններում «իմիտացիա» արտահայտությունը հավասարազոր է դառնում խաղից դուրս գալուն: Իսկ պե՞տք է արդյոք, որ հասարակությունը դուրս գա խաղից, հատկապես այն պահին, երբ խաղը բավական հետաքրքիր ընթացք է ստանում:

Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում