Ինչպես հայտնել են WikiLeaks կայքի հաշիվների կառավարմամբ զբաղվող գերմանական Wau Holland հիմնադրամից, WikiLeaks-ն արդեն աշխատել է մեկ միլիոն եվրո:
WikiLeaks-ի ծախսերն այս ընթացքում կազմել են 380 հազար եվրո: WikiLeaks-ի ողջ շահույթը ձևավորվել է անհատների հանգանակություններից:
Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը հրապարակում է ամերիկյան պետքարտուղարության գաղտնի փաստաթղթեր: Այս պահին կայքը հրապարակում է ամերիկյան դեսպանատներից ստացված շուրջ 250.000 հաղորդագրություն, որոնց մի մասը «Գաղտնի» կնիքի տակ է: Մինչ այդ հրապարակվել են Իրաքի և Աֆղանստանի պատերազմների վերաբերյալ հաղորդագրություններ, որոնք մեծ աղմուկ են առաջացրել ողջ աշխարհում: