Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էռնանդեսը «Sport.es»-ին տված հարցազրույցում ասել է, որ գոհ է 2010 թվականից: «Անցնող տարուց անհնարին էր ավելին պահանջել: Ես գոհ եմ մեր ցուցադրած խաղից: Ես բավականություն եմ ստանում ֆուտբոլից, այլ կերպ ասած՝ խաղի մասին այն պատկերացումը, որ ունեցել եմ դեռ մանկուց, այսօր իրականացել է և արդյունք է տալիս: Բացի դրանից, հավաքականի հետ հաղթեցինք աշխարհի առաջնությունում, իսկ «Բարսայի» հետ դարձանք Իսպանիայի չեմպիոն: Հաղթանակներից բացի կա ևս մեկ կարևոր հանգամանք. մարդիկ գոհ են և հպարտանում են մեզնով: Մենք օրինակ ենք ծառայում շատ շատերի համար»: