Tuesday, 09 06 2026
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Թուրքիայի «հավասարակշռող» դերը

Նախօրեին Project Syndicate հեղինակավոր պարբերականում տպագրվել է ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մոհամմեդ Աիյուբի հոդվածը, որն էլ ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Թուրքիան վերջին մի քանի շաբաթում վերածվել է արևմտա-արաբա-թուրքական համատեղ քաղաքականության առաջնորդը, որը նպատակ ունի պարտադրել Սիրայի նախագահ Բաշար-Ալ Ասադին լքել նախագահական աթոռը:

Դա բավական արմատական փոփոխություն է թուրքական քաղաքակության մեջ, քանի որ վերջին երկու տարում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կառավարությունը հեռացել է հարևան Սիրիայի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման ուղուց:

Իհարկե, Թուրքիայի` Սիրիայի նկատմամբ քաղաքականության կուրսին փոփոխումը նրա վրա հեշտ չի արժեցել Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից, որը ինչպես հայտնի է, Ասադի ռեժմի գլխավոր կողմնակիցն է
Թուրքիան նաև կուլտի էր վերածել իր քաղաքականության այն մասը, որը ենթադրում էր «հարևանների հետ խնդիրների բացակայություն» և որի հետևորդն էր երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Հաշվի առնելով այն նոր տրամադրությունները, արժե հիշեցնել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ամերիկյան շատ առաջնորդներ զայրացել էին այն հանգամանքից, որ Թուրքիան դավաճանել է իրենց: Նրանց կարծիքով` Թուրքիան իր արտաքին քաղաքականության վեկտորն ուղղել է մուսուլմանական Մերձավոր Արևելքի ու Արևմուտքի ուղղությամբ, ու այս անցումն իբր թե ազդել է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման ու Սիրիայի ու Իրանի հետ հարաբերությունների բարելավման վրա:

Շատ ամերիկյան քաղաքական գործիչներ ու հրապարակախոսներ, որոնք ի վիճակի չեն կամ չեն ցանկանում տարբերակել թուրք-իսրայելական հարաբերությունները Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններից, դատապարտում էին Էրդողանի հայտատարությունները` Իսրայելի կողմից Գազա հատվածի շրջափակման վերաբերյալ` այն դիտարկելով Թուրքիայի կողմից շողոքորթության փորձ իր արաբ հարևաններին ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման համատեքստում:
Թուրքիայի փորձերը` դառնալ միջնորդ արևմտյան հիմնական գերտերությունների ու Իրանի միջև ուրանի պաշարների հարցում, չգնահատվեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:
Իրականում, ԱՄՆ-ն հապշտապ հրաժարվեց իր ջանքերից, երբ թվում էր` դրանք պտուղ են տալիս:

Իսկ դրան հաջորդող Թուրքիայի քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երբ քվեարկության էր դրվել Իրանի դեմ հավելյալ պատժամոիջոցների կիրառման հարցը, թվում էր` դա ևս մեկ անգամ վկայեց նրա մասին, որ Թուրքիան որդեգրել է «իսլամական» արտաքին քաղաքականություն:
ԱՄՆ-ի անհանգստությունը ենթադրված էր այն բանով, որ կարծես հակասություն կար Թուրքիայի` թե Արևմուտքի, թե՛ մուսուլմանական Մերձավոր Արևելքի հետ նորմալ հարաբերությունների հաստատմամբ ու ոեր Անկարայի ցանկությունը` լավացնել հարևանների հետ իր հարաբերությունները մոտիվացված է նախ և առաջ կրոնական ու գաղափարական նկատառումներով, որոնք իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը չափազանց կարևորում է:

Ոչ վաղ անցյալում Թուրքիայի ու Իրանի հարաբերություններում լարվածությունը ցույց է տալիս, որ այդ ենթադրությունը հիմնականում մոլորություն էր, ինչպես նաև վկայում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ոչ գաղափարական լինելու մասին, որի համար պատասխանատու ենշխանության գլուխ կանգնած պոստ-իսլամիստները:

Թուրքիայի ու Իրանի միջև տարաձայնությունները ի սկզբանե հիմնված էին Ասադի դիկտատուրայի դեմ ընդվզումների նկատմամբ ունեցած հակասական դիրքորոշումներով: Իրանը ակտիվ ներդրումներ է կատարել Ասադի ռեժիմում` իր միան արաբական դաշնակցում ու Լիբանանում «Հզբոլլահին» նյութական աջակցության տրամադրման հարցում իր հիմնական դաշնակցում:

Մյուս կողմից` Թուրքիան որոշ տատանումներից հետո մի ամբողջ կշիռն օգտագործում էր Ասադին ընդդիմացողներին հովանավորելու , այդ թվում` նրանց փախստականների օթևան ինչպես նաև Սիրիայի զինվորականներին ապաստան տրամադրելու համար:

Իրականում, Թուրքիան ավելի առաջ գնաց իր քայլերում` օգնելով սիրայի պառակտվախ ըննմիությայնը միավորվել իր երկրի տարածքում` Ասադի ռեժիմի դեմ պայքարում: Թուրքիան կտրուկ փոխեց իր դիրքրորոշումը Սիրայի նկատմամբ ` այն հարմարեցնելով արևմտյան գերտերությունների դիրքորոշումների հետ երկու պատճառով: Նախ` իշխող «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը չէր կարող թույլ տալ, որ կարծեին` որ ինքը Սիրայի դեմոկրատիային դեմ է, հաշվի առնելով, որ իր իսկ լեգիտիմությունը շատ բանով կախված է իր դեմոկրատական ձգտումներից:

Եվ երկրորդ, հենց Էրդողանի կառավարությունը հանգեց այն եզրակացության, որ Ասադի ռեժիմը դատապարտված է, սկսեց ուղիներ փնտրել` Սիրիայում իր հետաքրքրությունները ապագայում կյանքի կոչելու ուղղությամբ, ինչը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար` անգամ Իրանի հետ իր հարաբերությունները վտանգելու պայմաններում:

Իրանի դժգոհությունը Թուրքիայից պայմանավորված էր նաև Էրդողանի կառավարության` վերջերս կայացրած որոշմամբ, համաձայն որի` երկրի արևելյան հատվածում` Մալաթիայում, պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգեր:

Իրանի իշխանությունների խոսքով` ՆԱՏՕ-ի համակարգերի տեղակայումը նպատակ ունի չոզոքացնել Իրանի զսպող ներուժը Իսրայելի հետ հարաբերություններում, ինչը մեծացնում է Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հանգամանքը:

Իրանցի պաշտոնյաները այնքան հեռուն են գնացել, որ զգուշացրել են Թուրքիային, որ նրանք Մալաթիայում տեղակայվելիք կայանը կդարձնեն իրենց առաջին թիրախը, եթե Արևմուտքը հարվածի իրենց: Իրականում Իսրայելը, բացի Մալաթիայից, կարող է հետևել Իրանի հրթիռային ակտիվությանը մի քանի այլ կայաններից: Դրանից հետևում է, որ Իրանի սպառնալիքն ավելի շատ արտայհայտում է Թուրքիայից ունեցած դժգոհությունը, անկեղծ անհանգստություն այն բանի համար, որ մալաթիայի կայանաը կարող է բացասաբար ազդել իր զսպող ներուժի վրա:

Թուրք-իրանական հարաբերություններում լարվածությունը արտացոլում է 3 խոշոր իրականություն`առաջին հերթին` «արաբական գարունը», մասնավորապես սիրական ընդվզումը ցույց տվեցին երկու կողմերի մրցակցությունը արաբական աշխարհում ու Մերձավոր Արևելքում գերիշխող դիրք
գրավելու համար:

Երկրորդ` Թուրքիայի շրջադարձն Արևելքի ուղղությամբ պայմանավորված է ոչ թե կրոնական ու գաղափարական բաղադրիչից, այլ տնտեսական ու ռազմավարական սառը հաշվարկներից:
Նայելով , թե ինչպես է իրավիակը Մերձավոր Արևելքում զարգանում, Թուրքիան կփորձի ադապտացնել իր քաղաքականությունը: Թուրքիան չափազանց շատ բան է ներդրել ՆԱՏՕ-ի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններում, որպեսզի դրանք փչացնի Իրանի հետ հարաբերությունների հետևանքով ունեցած անորոշ արդյունքի համար:

Դա չի նշանակում, որ Թուրքիան կվերադառնա ԱՄՆ-ից ուիր դաշնակիցներից ունեցած իր ավանդական ռազմավարական կախվածություանը, դիրքորոծում, որը Թուրքիան որդեգրել էր դեռ Սառը պատերազմի տարիներին ու դրանից 10 տարի անց էլ:«Արդարութւյուն և զարգացում» կուսակցության կառավարությունը ձգտում է հասնել երկրի ռազմավարական ավտոնոմիային, ինչպես նաև Մերձավոր Արևելքում մեծ ակտիվությանը:

Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում,որ պահպանի իր հին հարաբերությունները հարևանների հետ, միաժամանակ հաստատելով նոր կապեր մուսուլմանական հարևաններիհետ: Թուրքիայի առաջնորդները հասկանում են, որ երկիրը կարող է լավ պահպանելու ուժեղացնել իր ազդեցությունը երկու կողմի վրա էլ` ն րանց հետ ունենալավ լավ հարաբերություններ»:

Թարգմանությունը` Կարմեն Ղուկասյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում