Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոնգրեսն ամփոփում է տարին. 2010-ը, ինչպես որ կար

Ինչպիսի՞ն էր անցնող տարին երկրի եւ ընդդիմության համար, որո՞նք էին ձեռքբերումները եւ բացթողումները, որ ոլորտներում ի՞նչ ունեցանք: Տարվա վերջին, թերեւս, այս հարցերն ամփոփելու կարիք կա` ոլորտ, առ ոլորտ:

Արտաքին քաղաքականություն. ձախողումներ եւ ձեռքբերումներ

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը շեշտում է, որ արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ իշխանությունները կատարյալ ձախողումներ են ունեցել: «Մասնավորապես, առաջնային համարվող ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ունենք Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից հետկանգնում: Ավելին, որպես ԼՂ հակամարտության կարգավորման հիմք ընդունել ենք մի հայտարարություն, ուր օգտագործված է օկուպացված տարածքների վերադարձ եզրը»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը: Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատուն հիշեցրեց, որ այս տարի շատ քիչ են եղել բարձր մակարդակով այցելությունները Երեւան, պաշտոնական այցով միայն երկու նախագահ է ժամանել, ինչը նշանակում է, որ շարունակվում է Հայաստանի միջազգային մեկուսացումը: Կարապետյանը նաեւ հիշեցրեց, որ անգամ WikiLeaks-ի կողմից արված բացահայտումը` ԱՄՆ փոխպետքարտուղար Գորդընի եւ շվեդ դիվանագետների զրույցի մասին, ցույց է տալիս, որ ամերիկացի պաշտոնյան խոսում է այն մասին, ինչը Կոնգրեսը 2 տարի բարձրաձայնել է, այսինքն` որ առանց ԼՂ հարցի կարգավորման անհնար է հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց արձանագրել: «Բացի այդ, ընդդիմությունը բավականին ակտիվ միջազգային շփումների մեջ է եղել: Գրեթե չկա այնպիսի բարձրաստիճան միջազգային պաշտոնյա, որը այցելել է Հայաստան եւ չի հանդիպել մեզ, ինչը, ի դեպ, աննախադեպ է հայաստանյան բոլոր ընդդիմությունների պատմության մեջ: Շփումները շարունակվել են նաեւ դիվանագիտական կորպուսի հետ` Երեւանում հավատարմագրված դեսպանների մակարդակով: Մեր ներկայացուցիչ Արման Գրիգորյանն աշխատել է ԵԽ պաշտոնյաների հետ, եղել են ուղեւորություններ արտասահման, որտեղ շփումներ են եղել տարբեր մակարդակում, հաճախ որոշում կայացնող պաշտոնյաների հետ»,- նշեց Կարապետյանը: Հիշեցնենք, որ այս տարի Կարապետյանն այցելել է Բրյուսել եւ Ստրասբուրգ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՄ եւ ԵԽ պաշտոնյաների հետ, մի շարք այցելություններ է ունեցել ՌԴ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, վերջերս աշխատանքային այցով ԱՄՆ էր մեկնել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Ներքին քաղաքականություն. չորս կարեւոր ձեռքբերումներ

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով, Կոնգրեսի ձեռքբերումների առումով կարելի է առանձնացնել մի քանի ոլորտներ: Զուրաբյանը առաջին ձեռքբերումը համարում է այն, որ Կոնգրեսը կարողացավ մի քայլ առաջ կանգնել իր ձեւավորման Հռչակագրի մեջ նշված նպատակներից. այն է` սահմանադրական կարգի եւ ժողովրդավարական ազատությունների վերականգնում, քաղբանտարկյալների ազատ արձակում: «Մենք հիմա նաեւ գնացինք համատեղ ծրագրերի մշակմանը. ներկայացրել ենք «100 քայլ» ծրագիրը, առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, կենսաթոշակների բնագավառում բարեփոխումների ծրագիրը, արդեն ավարտման փուլում են կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտների ծրագրերը: Այսինքն` կարելի է ասել, որ ի վերջո ստեղծվել է մի աննախադեպ ինստիտուցիոնալ կառույց»,- նշեց Զուրաբյանը: Երկրորդ ձեռքբերումն, ըստ Զուրաբյանի, այն է, որ ծավալելով լրջագույն պայքար` ե՜ւ զանգվածային միջոցառումների առումով, ե՜ւ միջազգային շփումների առումով, Կոնգրեսը կարողացել է նորից միջազգային դիվանագիտության քաղաքական օրակարգ բերել քաղբանտարկյալների հարցը: «Այս առումով առանցքային եմ համարում մեր ապրիլյան հանրահավաքը` FIDH-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաեւ ԵԽ-ի եւ ապա նաեւ ԵՄ-ի ֆորումների օրերին աշնանը կայացած մեր հանրահավաքները, որոնք տվեցին հսկայական էֆեկտ»,- նշեց Զուրաբյանը: Երրորդ ձեռքբերումը համարում է այն, որ Կոնգրեսին հաջողվել է ակտիվացնել հասարակական կյանքը` քաղաքացիական իրավունքների համար պայքարի առումով: «Դրա լավագույն ապացույցը դեկտեմբերի 10-ին կայացած մեր երթն էր, որը մասնակիցների թվի առումով աննախադեպ էր վերջին 3 տարվա պատմության ընթացքում»,- նշեց Զուրաբյանը: Կոնգրեսի համակարգողը նաեւ կարեւոր ձեռքբերումների շարքին դասեց այն, որ վերջապես բացահայտվեցին Հայաստանի իշխանությունների կրիմինալ կապերը աշխարհասփյուռ կրիմինալ խմբավորումների հետ: «Փաստորեն, ավազակապետությունը միջազգային ճանաչում ստացավ, ինչը հեղինակազրկել է ռեժիմին եւ ապահովել ավելի լուրջ աջակցություն ժողովրդավարության համար մղվող պայքարում»,- հավելեց Զուրաբյանը:

Մարտի 1-ի բացահայտում, քաղբանտարկյալներ

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ասում է, որ ինչպես մեր հասարակությունը, այնպես էլ Կոնգրեսը այս տարի շարունակել է պայքարը Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ: «Իրավական բոլոր գործընթացները իրականացվել են, որպեսզի իշխանություններին պարտադրեն Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ որոշակի տեղաշարժ արձանագրել: Բայց, ըստ էության, իշխանությունները այս տարին էլ այդ հարցում մատնեցին լռության` ապացուցելով, որ Մարտի 1-ի բացահայտումը ձեռնտու չէ այսօրվա գործող իշխանություններին, որովհետեւ չբացահայտված լինելը, ըստ էության, հուշում է մի բան, որ գոնե սպանությունների մի մասի բացահայտման հարցում իշխանությունները պրոբլեմ չունեն, սակայն նրանք այդ մասում էլ ոչինչ չարեցին»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը: Վերջինիս խոսքով, իշխանությունների եւ մասնավորապես, Դավիթ Հարությունյանի մշտադիտարկվող հանձնաժողովի կողմից իրականացված իմիտացիոն գործողությունները արդյունքի չբերեցին եւ չէին էլ կարող բերել, որովհետեւ դա «միտված չէր Մարտի 1-ի լիարժեք բացահայտում իրականացնելուն, այլ լուծում էր մեկ խնդիր` պարզապես ժամանակ շահել եւ սառեցված վիճակում պահել Մարտի 1-ի բացահայտման պահանջը»: «Կոնգրեսը նաեւ ողջ տարին ինտենսիվորեն պայքար է մղել քաղբանտարկյալների ազատ արձակման համար: Այդ հարցում ունեցել է որոշակի հաջողություններ, որի արդյունքում նրանց մի մասը ազատվեց, բայց մի զգալի մասը շարունակում է մնալ անազատության մեջ: Ուստի համարել, որ խնդիրն ամբողջությամբ լուծված է` չի կարելի: Իսկ դա կբերի պայքարի հետագա շարունակմանը նաեւ եկող տարի` մինչեւ վերջին քաղբանտարկյալը կազատվի բանտից»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Տնտեսական ոլորտ. տվել են դեղատոմսը, բայց…

Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը տարին ամփոփում է ընդհանուր տնտեսական իրավիճակի ֆոնին: «Մենք` ե՜ւ Կոնգրեսը, ե՜ւ Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամներս, մշտապես ուշադիր հետեւել ենք տնտեսական կյանքում տեղի ունեցող գործընթացներին` առանց հարցը քաղաքականացնելու, զուտ մասնագիտական տեսանկյունից: Հանձնաժողովում ներգրավված են մասնագետներ, ովքեր պրակտիկ փորձ ունեն, ովքեր փորձում են ոչ միայն ընդդիմադիր դիրքերից գնահատականներ հնչեցնել, այլեւ ներկայացրել ենք մեր մասնագիտական դիտարկումները: Ցավոք սրտի, իսկ ես ասում եմ ցավոք, որովհետեւ ավելի ուրախ կլինեի, եթե մեր կանխատեսումները սխալ լինեին, սակայն մեր կանխատեսումները իրականություն դարձան, քանի որ մենք ավելի օբյեկտիվ էինք եւ դեռ 2009-ին էինք կանխատեսում, որ ամենեւին էլ ճգնաժամը չէր Հայաստանի տնտեսության անկման պատճառը, այլ` ներքին խնդիրները»,- հայտարարեց Խաչատրյանը` հավելելով, որ պատճառներից հիմնականն այն է, որ մեր տնտեսությունն այսօր կառուցված է ոչ թե արտահանման, այլ ներմուծման խրախուսման, ինչպես նաեւ շինարարության վրա, ինչն էլ ավելի խոցելի է դարձրել տնտեսությունը: Խաչատրյանը նշեց, որ Կոնգրեսն ու տնտեսական հանձնաժողովը իրենց հայտարարություններով ցույց են տվել, որ միտումնավոր այնպես է արվում, որ Հայաստանը կախվածության մեջ դնեն դրսից` մեր տնտեսության իմունիտետը հավասարեցնելով զրոյի: Խաչատրյանը նշեց նաեւ, որ իրենք մատնանշել էին որպես հիվանդություն` գոյություն ունեցող օլիգարխիան, մանր եւ միջին բիզնեսի վրա հարկային բեռի ծանրությունը, ԱԺ-ում ընդունված օրենքները, որոնք մենաշնորհների ուժեղացման համար են ընդունվել: Այս բոլոր երեւույթները, ըստ Վահագն Խաչատրյանի, ոչ միայն չեն վերացել, այլեւ ավելի են խորացել: Նա նաեւ հիշեցրեց, որ իրենց քննադատությանը սովորաբար մեկ պատասխան էր հնչում, թե քննադատում եք առանց ծրագիր ներկայացնելու: Այդ կապակցությամբ էլ Խաչատրյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն, ըստ էության, պարտավոր էլ չէր ծրագրեր ներկայացնել, սակայն, չնայած դրան, Կոնգրեսը գնաց դրան` ներկայացրեցինք տնտեսության վերափոխման «100 քայլ» ծրագիրը, առողջապահության ոլորտին առնչվող ծրագիրը, կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, մյուս ծրագրերը: «Մենք տվել ենք տնտեսության մեջ առկա հիվանդությունը բուժելու դեղատոմս: Սակայն այսօրվա իրականությունը մեկ անգամ եւս ապացուցեց, որ այդ բարեփոխումներն անելու համար պետք է փոխել քաղաքական համակարգը»,- հավելեց Վահագն Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում