1855թ. այս օրը Փարիզում հրատարակվեց «Մասեաց աղավնի» ամսագիրը:
Ամսագիրը 1856–1958թթ. լույս է տեսել Փարիզում, իսկ 1859-1865թթ.` Թեոդոսիայում:
Ամսագրի խմբագիրն էր եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ Գաբրիել Այվազովսկին` ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը:
Գաբրիել Այվազովսկու մահից հետո ամսագիրը, որը նաև «Ծիածան» մանկական հավելված ուներ, դադարել է հրատարկվել:
Հանդեսի հրատարակումը վերսկսվել է 1990-1992թթ., բայց այն պարբերաբար սկսել է հրատարակվել 1993-ից: