3-րդ ռաունդը սկսվեց Աբրահամի բացահայտ առավելությամբ, երբ հայազգի մարզկիը հանդիսականների ոգևորության ալիքի տակ երկու հուժկու հարված հասցրեց արգենտինացուն:
Աբրահամի առավելությունն աստիճանաբար նկատելի էր դառնում: Նա 3-րդ ռաունդի միջնամասում ձախ ձեռքի ևս մեկ ուժգին հարված հասցրեց:
Ռաունդի վերջամասում Ֆարիասը բաց թողեց ևս մեկ հարվածաշար, իսկ մեր բռնցքամարտիկը կարճ հանգստի գնաց մեծ առավելությամբ:
4-րդ ռաունդում Ֆարիասը հավասարեցրեց մենամարտը և սկսեց գործել առավել ուշադիր: 4-րդ ռաունդը նույնպես անցավ հավասար պայքարում: