Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում` 4000 հանդիսական տեղավորող Baden-Arena-ում, մեկնարկեց երկար սպասված Արթուր Աբրահամ – Պաբլո Օսկար Նատալիո Ռոսարիո Ֆարիաս մենամարտը:
Արգենտինայի և Գերմանիայի օրհներգներից հետո ներկայացվեցին մենամարտը սպասարկող անձինք, մարզիկների ցուցանիշները, որից հետո հնչեց գոնգը, և բռնցքամարտիկները մտան պայքարի մեջ:
IBF վարկածով Աշխարհի նախկին չեմպիոնի և Արգենտինայի ներկայացուցիչ Ֆարիասի մենամարտի առաջին ռաունդն ուներ հետախուզական բնույթ: Արթուրը հիմնականում աշխատեցնում էր իր ձախ ձեռքը, իսկ 23-ամյա Ֆարիասն ավելի լավ էր տեղաշարժվում:
Երկրորդ ռաունդը սկսվեց Ֆարիասի հարվածով, որին Աբրահամն անմիջապես պատասխավեց իր հարվածաշարով: Ֆարիասը շարունակում էր ակտիվություն դրսևորել:
Այսպիսով` առաջին երկու ռաունդներում ծավալվեց հավասար պայքար: