ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ըստ Ռեգնում գործակալության, երեկ Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում հանդես է եկել ցնցող հայտարարությամբ: Վերջինս բառացիորեն ասել է հետևյալը. «Եթե պատերազմից հետո Ադրբեջանը կարողացավ Հայաստանին և Ղարաբաղին ագրեսոր ներկայացնել, և մի քանի տարի առաջ հայկական կողմի վրա ճնշումները ավելի շատ էին, ապա այսօր, մասնավորապես, շահագրգիռ պետությունների պատասխանատու այրերը, ովքեր այս կամ այն կերպով զբաղվում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ, կարծես սկսել են հասկանալ իրականությունը: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ են տարիներ, տասնամյակներ: Միայն ժամանակը կարող է հանգեցնել վերջնական կարգավորման: Վստահ եմ, որ ժամանակը աշխատում է մեր օգտին»: