Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, ելույթ ունենալով ադրբեջանական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում ազգայնական հողի վրա, միտված է կովկասցիներին դուրս քշելու այդ երկրից: Նրա կարծիքով, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններն ու ազգայնական ելույթները մեկ շղթա են կազմում: «Ջինն արդեն շշից բաց է թողնված, և այն այլանդակ տեսք է ստանում: Շատ հեշտ է դրան զարկ տալ: Սակայն եթե այդ գործընթացները սկսեն, ապա անհնար կլինի դրանք վերադարձնել նախկին վիճակին»,- ավելացրել է նա:
Այս մասին հաղորդում է RBC-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին սպանվել էր «Սպարտակ» Ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը, որից հետո Ռուսաստանի մի քանի քաղաքներում բախումներ էին սկսվել կովկասցիների և ազգայնականների միջև: Հազարավոր մարդիկ բերման էին ենթարկվել, կան բազմաթիվ տուժածներ: Վերջին օրերին իրավիճակը կարգավորվել է, սակայն դեկտեմբերի 26-ին նացիստները պատրաստվում են Մոսկվայի կենտրոնում երթ կազմակերպել: