Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում ընթացող ձյուդոյի Մասթերս մրցաշարի 1/8 եզրափակիչից հետո հետագա պայքարը լքել է Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Նազարյանը, ով զիջել է մոնղոլ ձյուդոիստ Ցաագանբաատար Հաշբաատարին: Նազարյանը հանդես էր գալիս մինչև 66 կգ քաշային կարգում:
Ավել վաղ պայքարից դուրս էր մնացել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Հովհաննես Դավթյանը, ով հանդես էր գալիս 60 կգ քաշային կարգում: Նա իր մեկնարկային մենամարտում զիջեց ճապոնացի Հիրոակի Հիրոակայիին: