Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն հույս ունի, որ 2011 թվականն իր ակումբի համար հաջող տարի կլինի, հաղորդում է «Marca»-ն: Պորտուգալացին շնորհավորեց ակումբի բոլոր երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: «Շնորհավորում եմ բոլոր երկրբագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Չափազանց շատ եմ ցանկանում, որ 2011 թվականն ավելի հաջող տարի լինի և մաղթում եմ բոլորիս, որ կարողանանք հաղթել բոլոր այն մրցաշարերում, որոնցում հանդես ենք գալիս»: