Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հունվարի 8-ից մեկնարկած հուշամրցաշարի 8-րդ փուլին:
Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչև 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական և շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ 500 տղաներ ու աղջիկներ:
Հուշամրցաշարի մյուս մասնակցիները Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի լավագույն շախմատիստներն են. նրանց շարքում՝ նաև չորս գրոսմայստերներ: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին:
Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, կվաստակեն Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին մասնակցելու իրավունք և կստանան դրամական պարգևներ:
Այցի վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով նախաձեռնությունն ու կարևորելով շախմատի դերը պատանինների մտավոր զարգացման գործում, զրուցել է նաև ծնողների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները: