Ամերիկացի դերասան Ջին Հեքմենը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրան հարվածել է «Պիկապ» ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ հարավ-արևելքում` Ֆլորդիա-Քիս արշիպելագում, երբ 81-ամյա Հեքմենը զբոսանքի էր դուրս եկել հեծանիվով:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, չնայած դերասանը սաղավարտով չի եղել, նրան հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից: Նախապես հաղորդվում էր, որ Հեքմենին ախտորոշել են գլխի վնասվածք, սակայն հետագայում այդ լուրը չի հաստատվել: Հեքմենի խոսնակը վստահեցրել է, որ դերասանը ստացել է միայն կապտուկներ: Չի հաղորդվում՝ արդյոք Հեքմենին հարվածած մեքենայի վարորդին պատասխանատվության ենթարկել են, թե ոչ:










































