Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Պաշտոնական. Տեղեկատվական տերմինալներ` հարկատուների համար

ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրով, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարությամբ նախատեսված հարկային հաշվետվությունների (հաշվետվությունների, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների) ներկայացման և մշակման էլեկտրոնային համակարգի գործարկման արդյունքում ընդլայնվել են հարկ վճարողների սպասարկման ծառայությունների մատուցման եղանակները: Այս մասին ասվում է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տարածքային ստորաբաժանումներում, մաքսակետերում և մաքսատներում տեղադրվել են տեղեկատվական տերմինալներ: Ըստ կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի` դրանք կնպաստեն հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը, նոր տեսակի ծառայութունների մատուցմանը, ինչպես նաև կպարզեցնեն քաղաքացիների փոխհարաբերությունները հարկային և մաքսային ծառայությունների հետ: ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տարածքային ստորաբաժանումներում, մաքսակետերում, մաքսատներում և սպասարկման կենտրոններում տեղադրված տերմինալները հարկատուներին հնարավորություն կընձեռեն.
– օգտվել համակարգում առկա հարկային հաշվետվությունների ձևաթղթերից և դրանց լրացման ցուցումներից
– տեղում լրացնել հարկային հաշվետվությունները, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրել և հաստատել, որից հետո ուղարկել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև տպել դրանք
– օրենքով թույլատրված շրջանակում տվյալներ ստանալ հարկային և մաքսային մարմինների տեղեկատվական բազաների տվյալներից
– TWM ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով էլեկտրոնային եղանակով իրականացնել մաքսային ձևակերպումները
– օգտվել հարկային օրենսդրական բազայից, համակարգում առկա հարկային տարբեր գործընթացների վերաբերյալ մշակված ուղեցույցերից
– լիարժեք օգտվել ՀՀ օրենդրական բազայից, գերատեսչական իրավական ակտերից
– օգտվել այլ պետական մարմինների էլեկտրոնային համակարգերից (առկայության դեպքում):
Մ. Փաշայանի հավաստմամբ, տերմինալների տեղադրման արդյունքում հնարավորություն կընձեռվի ապահովել ևս մեկ միջնորդավորված կապ հարկ վճարողների ու հարկային և մաքսային մարմինների միջև, որը կնպաստի հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը և հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում