Ազգային ժողովի բոլոր ընտրությունների ժամանակ հայտնի արվեստագետ Ռուբեն Հախվերդյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության կողքին է եղել: Արվեստագետն անգամ ՀՅԴ-ին նվիրված երգեր ունի:
Aravot.am-ի հետ զրույցում Հախվերդյանը հայտարարել է, որ հրաժարվում է ՀՅԴ-ից՝ պատճառաբանելով.
«Ես այն ժամանակ որպես ամենաինտելեկտուալ մարդ տեսնում էի Վահան Հովհաննիսյանին: Ցավոք սրտի, Դաշնակցությունը չեմ հասկանում, թե ինչու, «զադնի» տվեց: Ես հիմա ոչ մի քաղաքական ուժի կողքին չեմ կանգնի, մեզ նոր ուղեղներ են պետք»: