«Առավոտ»-ը գրում է, որ վերջին շրջանում տարբեր ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հարաբերությունները բավականին լարված են, թե Նիկոյանը նեղացել է վարչապետից, իսկ մեկ այլ հրապարակման համաձայն էլ` նա փորձում է հաճոյանալ վարչապետին։
Թերթի ունեցած տեղեկություններով` վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հարաբերությունները նույնիսկ բավականին ջերմ են և ընկերական:
«Մեր աղբյուրի փոխանցմամբ` նման տեղեկությունները տարածում են նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, իսկ այժմ «խաղից դուրս»
մղված որոշ պաշտոնյաներ, որոնք խանդով են վերաբերվում Տ. Սարգսյանի և Ս. Նիկոյանի ընկերական հարաբերություններին»:
Թե հատկապես ովքեր են վարչապետի և ԱԺ նախագահի միջև «սեպ խրողները»` թերթին առայժմ չի հաջողվել պարզել: