«Ըստ ականատեսների` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և իր խնամին` ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը Ամանորի նախաշեմին նկատվել են Մոնակոյի ամենաշքեղ կազինոներից մեկի մուտքի մոտ»,- գրում է «ՀԺ»-ն:
Երեկ, երբ այս մասին թերթը հարցրել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին, նա պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանն Ամանորին մեկնել է հանգստի` իր ընտանիքի հետ, և ես ուրիշ որևէ տեղեկության չեմ տիրապետում այդ հարցի կապակցությամբ»: