«ՀԺ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահ Ս. Նիկոյանը առաջիկա օրերին պատրաստվում է բնակության տեղափոխվել կառավարական առանձնատների «Հրազդան» համալիր:
«Նրա ընտանիքին այստեղ հատկացվելու է առանձնատուն: Նիկոյանի այս որոշումը կարելի է հասկանալ. սա իշխանության սիմվոլ այդ վայրում հյուրընկալվելու հնարավորություն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նա կարող է և չունենալ: Դիտորդները դժվար են պատկերացնում իրադարձությունների զարգացման նման սցենար, երբ Սամվել Նիկոյանը խորհրդարանական ընտրություններից հետո էլ պահպանի ԱԺ նախագահի կարգավիճակը:
Ինչպես նշել էինք, ընտրություններում նույնիսկ ՀՀԿ-ի հաղթանակի պարագայում, որը քիչ հավանական է թվում, ԱԺ նախագահի ամենահավանական հավակնորդը գործող վարչապետ Տ. Սարգսյանն է: Իսկ թե ում է պատկերացնում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը` ընտրություններում հաղթելու պարագայում, առայժմ դժվար է ասել»: