Գվատեմալայում կոնգրեսականին ու նրա եղբորը սպանել են: Դեպքը տեղի է ունեցել այսօր: Ինչպես գրում է BBC-ն, հաջորդ օրը նոր ընտրված կառավարությունը սկսելու էր իր գործունեությունը:
Կոնգրեսական Վալենտին Լիլը ենթարկվել է զինված մոտոցիկլիստի հարձակման, երբ զբոսնելիս է եղել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում:
Հիշեցնենք, որ անցած տարի Գվատեմալայի նախագահ դարձավ նախկին գեներալ Օտտո Պերես Մոլինան: Նա խոստացել էր, որ խիստ պատժամիջոցներ կձեռնարկի բռնությունները վերացնելու համար:










































